Ասեք, որ հետեւում եք ԱԻՄ-ին, որը քաղաքական կյանքում բոլորի պապան է, մաման է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անիմաստ է համարում մեկնաբանել Հայաստանի արգործնախարարի աղմկահարույց ելույթը տարածքների հանձնման վերաբերյալ․ «Ես կարդացի մի վերնագիր, որ Նալբանդյանի ելույթը հակասում է ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, հետեւաբար ինչ իմաստ ունի մենկաբանել այս բարդակի ելույթները, այստեղ իշխանություն չկա, սովորաբար այդպես է լինում, երբ դու ինքնուրույնություն չունես, երբ դու ինչ որ խամաճիկի խամաճիկն ես։ Հիմա ես չեմ փորձելու խորանալ այդ ամենի մեջ, խորանալ, վերլուծել, դա կնշանակի լուրջ վերաբերել, իրենք ժամանակավրեպ են»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Պարույր Հայրիկյանը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացման օրը Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ հարցի կարգավորման համար»: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք»,-ասաց Նալբանդյանն ու ավելացրեց:-«Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները, եւ որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Անդրադառնալով խորհրդարանական Ելք խմբակցության ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին, որն անցած շաբաթ դրվել է շրջանառության մեջ եւ դրա վերաբերյալ քննադատություններին, թե իշխանություններին է այդ նախաձեռնությունը ձեռնտու, քանզի այդկերպ փորձելու են Ռուսաստանից որոշակի զիջումներ կորզել, Հայրիկյանն արձագանքեց․«Իշխանություն պետք է լինի, որ իրեն էլ ձեռնտու լինի։ Ինչ է ուզում եք ասել, որ Պուտինին ձեռնտու՞ է, որ իր կազմից դուրս գան։ Իսկ Սերժ Սարգսյանը ինքնուրույն միավոր չէ, Պուտինի խամաճիկն է։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը հիմքեր չունի։ Ինչ է Հայաստանում առողջ մտածելու կարողությամբ մարդ չի՞ մնացել, բոլորը պետք է խամաճիկներ լինեն, կարող է այդ մարդիկ էլ մի քիչ մտածելու ընդունակ են եւ մտածել ու տվյալ եզրակացությանն են հանգել։ Պետք չէ ամեն ինչ կորած համարել։ Կարող եմ ասել, որ այս խորհրդարանում այդ նախաձեռնությունը հեռանկար չունի։ Եթե Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ Պուտինի կապանքներից ազատվի, մի գիշերվա մեջ էլ հանդիպի Թրամփի պես մեկին, նա էլ ասի՝ տղա ջան, ինչ ես գլուխդ կորցրել, դու քաղաքակրթական ընտրությունից խուսափո՞ւմ ես եւ ամբողջ պառլամենտ մի գիշերվա մեջ կդառնա ԱԻՄ-ական, ինչպես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, բոլորը դարձան ԱԻՄ-ական եւ քվեարկեցին անկախության օգտին, մինչ այդ ասում էին ԱԻՄ-ը սխալ է, ծայրահեղական է եւ այլն»։ Նշենք, որ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք քաջ գիտակցում են, որ ՀՀԿ-ն, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, կտապալի նախագիծը, իրականում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ Ելք-ը ցանկանում է ժողովրդի գիտակցությունը փոխել։ Անդրադառնալով այս հայտարարությանը Հայրիկյանը ասաց․«Մի քիչ մեծամիտ է ասված, որովհետեւ ժողովուրդը 70 տոկոսով կողմ է Եվրոպայի հետ համագործակցության խորացմանը, սա մենք ենք ստուգել ամենալուրջ գիտական հարցումներով։ Պառլամենտական քաղաքական ուժի առաքելությունը ժողովրդի գիտակցությունը բարձրացնելը չէ, դա վերլուծաբանների, լրագրողների, հոդվածագիրներին թող մնա, թող ասեն այսինչ գործն ենք անում, բարոյական նպատակների մասին խոսելը տեղին չէ։ Ասեք, որ մեր գործն ենք անում, պետք է համոզենք, որ սխալ ճամփի վրա եք, ճիշտն էլ սա է, մենք էլ հետեւում ենք ԱԻՄ-ին, որովհետեւ ԱԻՄ-ը էական ներդրում ունի մեր ազգային-քաղաքական կյանքում, բոլորի պապան է, մաման է, կամ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը կասեր բոլորի համար ճանապարհ բացող ուժն է։ Մենք մեր հայրերի պատվերով կհասնենք առաջընթացի, որովհետեւ սա քաղաքակրթական ընտրություն է»։ Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am