«Իմ ցավից արձակված գոռոցները լսվում էին մինչև 10 մ հեռու»․ հրապարակվել է Վարդգես Գասպարիի ցուցմունքի սղագրությունը

Վարդգես Գասպարին իր փաստաբաններին գրություն է փոխանցել՝ պատմելով իր նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնությունների մասին։ Ձեռագիր գրության վերծանումը հրապարակել է «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությունը: Գասպարիի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Կալանավորումը իմ նկատմամբ իրականացվել է իմ քաղաքացիական դիրքորոշումը և վերաբերմունքը դատարանի ծայրից ծայր անօրինական գործողությունների դեմ` փոխելու համար: Կարելի է արձանագրել, որ գոնե մասամբ հաջողվել է, քանի որ ի սկզբանե կալանավորումը ենթադրում է ոչ միայն ազատազրկում, այլ կալանավայրի չգրված օրենքների համապարփակ կիրառում և օրենքի ու օրինականության իսպառ բացակայության փաստի ընդունում…Եվ այս սխեման կիրառվել է նաև իմ նկատմամբ: Եթե Նուբարաշեն փոխադրվելու առաջին և երկրորդ օրերին ԱԺ-ի պատգամավորների այցելությունը և միջնորդությունները հետաձգեց իմ նկատմամբ բռնությունները, ապա կիրակի և երկուշաբթի օրերից հետո առավել ևս իմ քաղաքացիական ինքնությունը բացահայտվելուց հետո սկսվեցին ճնշումները իմ նկատմամբ: Երկուշաբթի երեկոյան N20-ից մտնելուց հետո սկսվեցին առերես հարցաքննությունները և երկու ժամ խցի 10-12 հոգանոց կոնտիգենտը ինձ ուղիղ ասաց, որ ես իր հետ համատեղելի չեմ և պետք է լքեմ խուցը: Այդ ընթացքում հասկացվեց, որ ամեն ինչի տեր ու տիրակալը հնաբնակներն են` ի դեմս խուց նայողի և նորեկը չունի որևէ իրավունք, այդ թվում` կյանքի և արժանապատվության. Տվյալ իրավիճակում խցի յուրաքանչյուր բարիքից օգտվելու դեպքում բնականաբար մերժելու էր, մերժելու էր իմ պարտքը հնաբնակներին, ուստի ես հրաժարվեցի առաջարկվող լողանալու հնարավորությունից, ինչպես նաև մահճակալներից օգտվելուց: Այնուամենայնիվ օրակարգային էր մնում թիվ 1 հարցը` հաշվառման կանգնելը, պատասխանել ուզած-չուզած հարցերին` ով ես, որտեղ ես ապրում, ինչ ես անում, ինչի ես բերդ ընկել և այլն … փոխադարձաբար ծանոթանալ և ստանձնել բերդի դրվածքի պարտավորությունները, մասնակցել օբշակին … Խափանման միջոցի վերացում թեկուզ պատգամավորների երաշխավորությամբ` Ն.Փ., Զ. Փ. , Ա. Մ., Լ. Զ., Թ. Պ., Հ. Բ. Պետի տեղակալի մակարդակով զգուշացվել եք … դեռ պետը հրահանգներ չէր տվել … և քանի որ արդեն ինչ-որ տեղ ընկալվել էր իմ ոչ համաձայնությունը գողական օրենքներին, մասնավորապես ղումարի մասին իմ բացասական վերաբերմունքը (ես արդեն նշել էի անցած մեկ տարում չորսից հինգ կալանավորի ինքասպանության փաստի և նրանց որբացած, անտեր մնալու հանգամանքների մասին), արդեն առկա էր բացասական վերաբերմունքը իմ նկատմամբ … Այնուամենայնիվ առերես հարցաքննության թեման բերեց առաջին կոնֆլիկտը և ես հեռացա սեղանի մոտից` գնացի սենյակի մյուս ծայրը` դռան մոտ և պառկեցի հատակին, դա դարձավ նրանց թեման, հիմք, պահանջ, ծաղրուծանակ, իբր ներքին կոնֆլիկտ, գոռգոռոց, ճղճղոց, և ինձ խնդրեցին պառկել սեղանին կից նստարանին (իբր ես որ գետնին եմ պառկում, մեռելի տեսք եմ ունենում, այլոք նայելով, տեսնելով ինձ` վախենում-վատանում են): Ես ընդունեցի առաջարկը և պառկեցի սեղանի մոտի նտսարանին և այլևս հարցաքննություն տեղի չունեցավ, և այդպես անցավ մինչև առավոտ: Առավոտյան պրավերկայի ժամանակ գրեցի, հանձնեցի դիմում` հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին, մինչև ինձ փոխադրեցին առավել մեկուսացված վեցերորդ մասնաշենք` զրոներ… Այդ գործընթացը տևեց մինչև երեկո` ժամը 17-ից 18-ը ու դեռ լուծում չուներ … Ինձ պարբերաբար կանչում էին հերթապահ մաս` փաստաթղթեր կազմելու և … կրկին վերադարձնում նույն N 20 խուց … և … հերթական անգամ տանել-բերելուց հետո N20 խուց ասացին, որ այլևս չեն ընդունում ինձ և ես այլևս խուց մտնելու իրավունք չունեմ: Ես նստեցի 2 խցի արանքում` ադմինիստրացիան պահանջում էր մտնել խուց, խցի մարդիկ չեն ընդունում … Ես ադմինիստրացիային հայտնեցի այլևս նրանց խուց չմտնելու մասին և իմ նկատմամբ մի քանի զգուշացումներից հետո կիրառվեց պատիժ` պատժախուց փոխադրվել … Գնացին նկուղային հարկ N3 պատժախուց, որտեղ կար մեկ մարդ` ինքնավնասված … Այդտեղ էի 3-4 րոպե, որ կանչեցին-ասացին գնում ենք առաջին օրը եղած համար 7 կարանտին խուցը … Կոնտիգենտը համարյա նույնն էր. Քչացած 4-5 հոգի և 1-2 նորեկներ, նորմալ վիճակ, հարաբերություններ էին, մինչև պ-ից եկավ ինֆորմացիա և հրահանգ ինձ ճնշելու մասին, ու եղանակը միանգամից փոխվեց: Սկսվեցին ակտիվ գիր փոխանակելու գործընթացը վերևի հարկի և պ-ի հետ, հեռախոսազրույցներ, գիր և հայացքները փոխվեց … Նույն ծանոթ-բարեկամ հայացքները փոխվեցին թե հացադուլի ես, էստեղ չպիտի մնաս` կրկնեցին մեկ, երկու, երեք անգամ առավել խիստ և արդեն կատաղի` զուգակցելով հայհոյանքներով, ծաղրուծանակներով, ձեռքի և ոտքի հարվածներով, հիմնականում ոտքով, քացով, հարվածում էին ոտքիս ծնկից ներքև հատվածներին ես պառկած էի մահճակալին, իրենք կանգնած էին հարվածում էին կողքից: Հարվածների ցավի ես գոռում էի և իրենք ասում էին, որ ձեն չհանեմ, ինձ խփողները 3-4-ն էին, չորրորդը 50 տր.` հացադուլից եկած թույլ էր և հյուծված չէր մասնակցում, բայց 1-2 հայհոյանքներ ինձ տվեց` ցույց տալու, որ ինքը գոնե դեմ չէ տեղի ունեցողի հետ … (մասնակի հացադուլը, հասկացա, ընդունել է ջուր, սուրճ, թեյ, մի 50-52 տ. Անձ էր): Խփողները 30-40 տարեկան Այդպես 3-4 րոպե ընդմիջումներով, ինտրիգներով մոտենում ու նորից էին խփում , ժամը 24-ը երևի անց էր, իմ ցավից արձակված գոռոցները լսվում էր մինչև 10 մ հեռու` շենքի մեջ և դրսում … սակայն ոչ մի արձագանք հսկիչներից … միայն 1 անգամ հսկիչը անունով կանչեց ծեծողներից մեկին` ասելով` ամեն ինչ նորմալ ա և լսեց պատասխան` հա, ապեր, համաձայնեցված ա … նույն հարցը տվեց խցից ինչ-որ մեկը և լսեց նույն պատասխանը … Այսպես շարունակվեց և 1-2 ժամ, վերջին սեռական հայհոյանքներով զուգորդված իմ խնդրանք աղաչանքները, որ հացադուլի մեջ եմ եմ` Աստված սիրեք, ողորմացեք արտահայտությունները չափազանց թույլ էին էդ պալաժենիից ստացած հրահանգի համեմատությամբ: Ինչ-որ մի պահ խցի դուռը բացելու բանալու ձայն լսվեց, մեկին բերեցին, որ խուց մտցնեն, և ես ինձ դուրս նետեցի խցից … չորեքթաթ ընկած գետնին ասացի, որ այլևս չեմ մտնում խուց … հավաքվեց ամբողջ անձնակազմը 5-6 հոգի համոզելու, որ ամեն ինչ լավ է, և ես խուց մտնեմ … ես չորեքթաթ սողում էի հատակին` փորձելով հեռանալ խցից. խնդրելով, որ ինձ խուց չուղարկեն … Այդպես , որ ինձ տանեն հերթապահ մաս, սակայն այնտեղ նորից ինձ փորձում էին համոզել, որ գամ խուց` այլևս ոչինչ չի լինի … Սկզբից իրենց հարցերին չէի պատասխանում, որ ինչ է պատահել, քանի որ համոզված էի, որ դա իրենց պետք է ընդամենը լուր կորզեն ծեծողներից, սակայն հետո որ տեսա ամեն կերպ փորձում են ինձ խուց տանեն, պատմեցի ամեն ինչ մանրամասնությամբ, սակայն կրկին պահանջում էին հետ գնալ խուց (նույն խուցը), նույնիսկ հատակին ընկած վիճակում, բերեցին ադիալ և ասացին եկեք օգնենք Գասպարիին դնենք ադիալի վրա, նասիլկի վրա վերցնենք տանենք … Հետաքրքիր էր, ամեն ինչը, բռնությունները, կտտանքները նկարագրելուց հետո խցակիցները համառորեն պահանջում էին վերադառնալ խուց, գուցե վիճակն ավելի սրելու և ավելի շատ կորզելու համար (ծեծողներից, պ-ից): Գուցե պ-ի քմահաճույքին ենթարկվելն ավելի շատ ավելի մեծ առաջնահերթություն է, քան իրենց վրա դրված պարտականությունները … Այնուամենայնիվ այդ խոսակցությունները տևեց 1-1,5 ժամ, և ես հանձնվեցի: Ինձ տարան պատժախուց, որտեղ կար 1 մարդ, և ինձ հավաստեցին, որ նա ինձ չի վնասի, ինձ հետ գործ չի ունենա…»

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am