Փաշինյանի իշխանությունը մազից է կախված

«Հրապարակ»-ը գրում է .

Չնայած Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն տպավորություն է, թե Ադրբեջանի հանդեպ ՌԴ-ն առավել ներողամտաբար է տրամադրված, իսկ Հայաստանին շատ հաճախ մեղադրում է տարատեսակ սխալների եւ բացթողումների մեջ` արդարացնելով իր չեզոք կեցվածքը: Երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, մեղադրել է Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին, թե Ռուսաստանը ցանկացել է Քարվաճառն ու Լաչինը թողնել Հայաստանին, սակայն հայկական կողմը հրաժարվել է՝ ասելով` կմարտնչենք: Մարիա Զախարովան էլ արդեն մի քանի օր է՝ հայկական կողմին մեղադրում է ոչ բարյացակամ վերաբերմունքի, դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից դուրս գործողություններ կատարելու մեջ: Իսկ երբ Ադրբեջանն առավել հակառուսական կեցվածք է դրսեւորում, ռուսական իշխանություններն աչք են փակում դրա վրա:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տեղական վերջին ընտրությունները, որոնք անցկացվել են Ուկրաինայից անջատված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի տարածքներում, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ իրավական ուժ չունեն։

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ չի կիսում մեր այն տեսակետը, թե Ռուսաստանն Ադրբեջանի հանդեպ ներողամտաբար է տրամադրված: «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հարիր չէ դաշնակից պետության վարքագծին: Զախարովան նշել է, որ Ադրբեջանին դեմարշ են հայտարարում եւ չեն ընդունում այդ տեսակ հայտարարությունը, եւ որ Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերվեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։ Այնպես որ՝ այն պնդումը, թե Ռուսաստանն աչք է փակում կամ չի նկատում, կամ էլ նկատում, սակայն լռում է, իրականությանը չի համապատասխանում»,- նշում է ռուս քաղաքագետը: Նա չգիտի, թե ինչու է Ադրբեջանը նման հայտարարություն անում, կարծում է, որ Ադրբեջանի կողմից արվող պրոցեսներին անդրադառնալու փոխարեն ավելի ճիշտ կլինի մտածել Հայաստանի Հանրապետության մասին, որը «կործանման շեմին է կանգնած»:

Կոլերովն ասում է. «Ես կանխատեսում էի արել, որ Հայաստանը կործանվելու է շուտով, եւ հիմա էլ իմ այդ կանխատեսումը պնդում եմ: Հայաստանի գործող իշխանությունների այսօրվա հայտարարություններն ու գործողությունները, Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ուղիղ քայլերով Հայաստանը տանում են դեպի կործանում: Հայաստանի Հանրապետության պետականությունն այսօր լուրջ վտանգի առաջ է կանգնած, եւ հայ ժողովուրդն այդ մասին պետք է նախ մտածի: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, ուղղակի սարսափելի է, կործանարար եւ վտանգավոր: Ես չգիտեմ, թե ինչու է հայ հասարակությունն այսքան հանգիստ եւ հանդարտ, սակայն վստահ կարող եմ ասել, որ Փաշինյանի իշխանությունն իրավիճակը փոխելու ցանկություն անգամ չունի, եւ, մեծ հաշվով, դա այնքան էլ իրատեսական չէ այսօր»:

Մոդեստ Կոլերովն այս խոսքերից հետո նշում է, որ վստահ է` «Հրապարակ» օրաթերթը «շատ համարձակ եւ ազնիվ օրաթերթ է» եւ անպայման իր բոլոր տեսակետները հրապարակելու է: Քաղաքագետը կարծում է, որ «Հայաստանի ժողովրդավարություն» ասվածը կեղծ է, խոսքի ազատությունը` վտանգված, իսկ շատ լրատվամիջոցներ համարձակություն չեն ունենում հրապարակել իր տեսակետները. «Հայաստանում ամեն օր հակառուսական տրամադրություններն ավելի են մեծանում, եւ դա գիտե՞ք ինչի արդյունք է, դա Նիկոլ Փաշինյանի տապալված իշխանության վերջին ճիգերի արդյունքն է: Նիկոլ Փաշինյանի Հայաստանը տապալված է: Հակառուսական տրամադրությունները եւս այդ մասին են վկայում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից է կախված: Այն ամենը, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, փաստում է հենց այդ մասին: Լեռնային Ղարաբաղի մասին այս պարագայում խոսելն ավելորդ է: Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում»:

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am