Դա առաջին հերթին մեր խնդիրն է....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ երեկ, թե՛ նախօրեին Ռուսաստանից վերստին հայտարարություններ հնչեցին՝ կապված Հայաստանում իշխանության «առաջին դեմքերի և նրանց հավասարեցված անձանց», այսպես ասենք՝ «հակառուսական տրամադրություններ գեներացնելուն» միտված և մեղադրական բնույթի արտահայտությունների հետ:

Հարգելով «աստիճանակարգը»՝ սկսենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Արևելյան տնտեսական ֆորումի» լիագումար նիստում ունեցած ելույթից: Ի՞նչ ասաց Ռուսաստանի նախագահը: Մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը: Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ ասում է՝ Դուք գիտեք, չէ՞, որ Հայաստանը Ղարաբաղը մերն է ճանաչել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է, և Հայաստանի ղեկավարությունն այս մասին հրապարակավ հայտարարել է՝ մինչ 1991-ը գոյություն ունեցող ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանի ԽՍՀ-ի շրջանակում և հայտարարելով թիվ, որում ներառված է նաև բուն Ղարաբաղի տարածքը: Դա արդեն իրողություն է: Չէ՞ որ դա մեր որոշումը չէ, դա ՀՀ ներկա ղեկավարության որոշումն է»:

Թե ինչ է կարծում, օրինակ՝ հայության թշնամի Ալիևը, դեռ մի կողմ: Այստեղ հիմնականն, այնուամենայնիվ, այն է, թե ինչ է հայտարարել, ինչ է ցանկանում անել այն ուժը, որը համարվում է «ՀՀ ներկա իշխանություն», ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ալիևի և Էրդողանի առաջ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և՝ վերջ», իսկ ինչպես պնդում է Վլադիմիր Պուտինը, նաև կոնկրետ փաստաթուղթ է ստորագրել ու պարտավորություն ստանձնել: Ցանկացած պարագայում ակնհայտ ու արձանագրված փաստն այն է, որ դրանից հետո՝ 2023-ի ապրիլից սկսած, շաբաթը գրեթե 2 անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Փաստ է և այն, որ եթե 1988-2018 թվականներին Հայաստանի որևէ ղեկավար, էլ չենք ասում՝ պաշտոնյա, նման բան հայտարարեր, ապա՝ թերևս միայն քաղաքական ինքնասպանություն գործելու նպատակով: Իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, տակավին առոք-փառոք պաշտոնավարում է: Ավելին, ամեն անգամ է՛լ ավելի վիրավորական տոնայնությամբ է ձգտում Արցախը ադրբեջանական տարածք հռչակել:

Ի դեպ, նույն ելույթի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի. «Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»: Սա ինչ-որ տեղ «դիվանագիտություն» է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել աղետալի, լարված, գրեթե թշնամական: Այն աստիճան, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը «կանչվում է» ռուսական ԱԳՆ, որտեղ նրան «նոտա» են փոխանցում՝ ՀՀ ղեկավարության մի շարք հակառուսական քայլերի հետ կապված: Սակայն մյուս կողմից՝ Վլադիմիր Պուտինը միանգամայն անկեղծ է ասում, որ «Հայաստանի հետ խնդիր» չունեն: Եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ ու մի բան էլ ավելին, որ ադրբեջանաթուրքական վերահաս ագրեսիայի շեմին մեր երկիրը Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների մեջ լինի կամ ընդհանրապես հարաբերություններ չունենա, ապա, իրոք, Մոսկվան կամ Կրեմլը ի՞նչ խնդիր ունեն: Խնդիրը Հայաստանն է ունենալու, բայց ոչ թե փաշինյանական իշխանությունը, այլ Հայաստանի բնակչությունը: Այո, շատ հնարավոր է, որ ՌԴ ղեկավարությունը Փաշինյանի հետ էլ «խնդիր չունի»: Բայց «խնդիր չունի» թերևս մինչև այն պահը, երբ պարզվի, որ հայ ժողովուրդը «խնդիր ունի» նույն Փաշինյանի ու նրա իշխանության հետ, որի գործունեությունը ոչ միայն ունեցել է, այլև ակնհայտորեն շարունակելու է ունենալ կործանարար հետևանքներ:

Ու երբ ասում են, որ Հայաստանում բորբոքվում ու ծավալվում են հակառուսական տրամադրություններ (իսկ դա իրոք այդպես է), Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հակադարձում են, թե մեզանից (ինձանից) ի՞նչ եք ուզում, հո մե՞նք չենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել: Ով որ ճանաչել է, գնացեք նրա օձիքից էլ բռնեք:

Երեկ նույն տնտեսական ֆորումի շրջանակներում արտահայտվել է նաև հայկական լրահոսում վերջին օրերին ամենից հաճախ հիշատակվող ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հասկանալի է՝ նա հիմնականում կրկնել է նույնը, ինչ իր պետության ղեկավարը, բայց արժե մի հատված մեջբերել. «Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը: Իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես դրան արձագանքի: Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի: Դա երբեք չի լինի»: Ավելի ուղիղ անհնար է ասել: Ավելի ճիշտ՝ հնարավոր է, բայց արդեն անհարմար է: Հարկավ, Հայաստանի ժողովրդի որոշելու, արձագանքելու հարցն է: Եթե «Հայաստանի ժողովուրդը» միանգամայն անվրդով է վերաբերվում հայտարարություններին, թե՝ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ինչո՞ւ պիտի դրանից Ռուսաստանում կամ Կրեմլում շատ վատ զգան: Ի վերջո, ռուսներն ինչո՞ւ պիտի հայերից ավելի հայ լինեն: Ու ընդհանրապես, ինչո՞ւ միայն ռուսները: Եթե Հայաստանի իշխանություն համարվող անձինք կարող են ուրանալ Արցախը և շարունակել իշխանական վայելքները, պաշտոնավարումը, պարգևավճարներն ու մնացյալ «աքսեսուարները», ապա դա առաջին հերթին տվյալ հասարակության, ժողովրդի, տվյալ երկրի քաղաքական ուժերի խնդիրն է, այլ ոչ թե օտարների:

Օտարները չեն ասելու՝ այսինչ կամ այնինչ անձնավորությունը ուրացավ Արցախը կամ հրաժարվեց Արցախից: Նրանք ասում են, որ հայ ժողովուրդը հրաժարվեց Արցախից, Հայաստանը ուրացավ Արցախը: Իսկ եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեռևս ՀՀ վարչապետ և ինչո՞ւ է ներկայացնում Հայաստանը այդ կարգավիճակով: Անձ, որը գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ այսօր անգամ Արցախ բառը չի ուզում արտասանել, նույնիսկ գոնե ձևի համար չի շնորհավորում Արցախի նոր նախագահին կամ չի համարձակվում դա անել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am