Հարևան Իրանի արգելակող պլանը. «Զանգեզուրի միջանցք» ասելով ադրբեջանական կողմի «բերանը» չի քաղցրանում

Անկարայից դարձյալ կրկնում են` «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին

«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին», - երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք որոշակի ճանապարհ ենք անցել, և ես հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը կյանքի կկոչեն այս ծրագիրը», - APA գործակալության փոխանցմամբ, նշել է թուրք նախարարը։

Օրերս էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության»։ «Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշում էր Բայրամովը՝ շարունակելով՝ Բաքուն այս ծրագրի իրագործումը կշարունակի ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի, «այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

Բայց միևնույն է Բաքուն ու Անկարան շարունակում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել, թե ինչ են ակնկալում Հայաստանից:

«Հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի». Իրանի պաշտպանության նախարար

Վերջին օրերին որքան շատ նյութեր տարածվեցին Հայաստանի և Արցախի շուրջ Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, այնքան հետևողականորեն Իրանը լծվեց Ադրբեջանի կողմից հարձակումը կանխելուն ուղղված գործին:

«Տարածաշրջանում պատերազմ չի լինի», -երեկ Թեհրանում, կառավարության նիստի ավարտին հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը։ «Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», - ասաց նախարարը։

«Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին՝ հավելելով. - «Կովկասում վերջին զարգացումների առումով որևէ առանձնահատուկ իրադարձություն չենք կանխատեսում»։

Անդրադառնալով տարածաշրջանում լարվածությանը, նա հայտարարել է. «Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ առանձնահատուկ բան տեղի չի ունենալու: Տարածաշրջանում պատերազմ չի լինելու»:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, նա նշել է. «Այդ հանձնաժողովին քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մենք երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ էլ սերտ հարաբերություններ ունենք, և երկուսն էլ մեզ համար կարևոր են: Երկու երկրների հետ փոխգործակցությունն էլ շարունակելու ենք»:
Անդրադառնալով երկրի հյուսիս-արևմուտքում զինված ուժերի կենտրոնացման հարցին՝ Աշթիանին նշել է. «Տարվա ընթացքում մենք զորավարժություններ ենք անցկացնում սահմանին: Զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի և տեղի են ունենում սահմանամերձ բոլոր շրջաններում։ Դա բնականոն գործընթաց է»:

Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

«Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում, - երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին։ «Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե Իրանն իբր կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, հիմնազուրկ է», - նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հասանովը Բաղերիին շնորհակալություն է հայտնել ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման նպատակով Ադրբեջան պատվիրակություն ուղարկելու համար։

Նա առաջարկել է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել՝ հավելելով, որ «Ադրբեջանը հարգում է երկրների ինքնիշխանությունը և աչք չունի հարևան երկրների տարածքների վրա»։ Բաղերին բարձր է գնահատել Ադրբեջանում Իրանի զինված ուժերի պատվիրակության լավ ընդունելությունը և հերքել Ադրբեջանի սահմանին զինված ուժերի տեղակայման մասին շրջանառվող լուրերը։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը վերահաստատել է Իրանի այն քաղաքականությունը, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու այս հակամարտության կարգավորման հարցում։ Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։

Բաքուն հույս ունի, որ հայ-ամերիկյան զորավարժությունները «չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը»

Մինչ Ադրբեջանի կողմից պատերազմ բռնկելու իրավիճակից հինգ պակաս է, անընդհատ տեղեկատվություն է ստացվում Իսրայելի կողմից Բաքվին զինելու մասին, պարզվում է, Ադրբեջանը «մտահոգված» է հայ-ամերիկյան զորավարժություններով...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը։ Երեկ Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով թուրքական պետական Anadolu գործակալության հարցին՝ նա նշել է, որ զորավարժություններն ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի դիրքորոշմանը, միաժամանակ հայտարարելով․ - «Մենք հույս ունենք, որ այդ, եկեք ասենք, գործողությունները Հայաստանը չի օգտագործի տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու համար»։

Նա կրկնել է Ադրբեջանի կոչերը Հայաստանին՝ խուսափել «սահմանային սադրանքներից», «չսնուցել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում», անհապաղ դադարեցնել «Հայաստանի անօրինական ռազմական ներկայության ֆինանսավորումն ու այլ տեսակի աջակցությունները, դուրս բերել ռազմական ուժերը Ադրբեջանի տարածքից»։

«Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի»

Բառացիորեն երեկ Նիկոլ Փաշինյանը Politico Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում, և նշել է, որ հետևաբար Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ «Եվրամիության դիտորդական առաքելությունը կարող է հաստատել, որ Հայաստանը սրացման մտադրություն չունի», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է զորքերը հետ քաշել ելման դիրքեր, և Հայաստանը պատրաստ է այդ քայլին։

Հայաստանի արտգործնախարարությունն էլ երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում, և կոչ է արել սահմանից զորքերը հայելային հետ քաշել նախկին Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևի ասուլիսում ասել է, որ մի շարք հոդվածներ կան, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են, բայց կան նաև կետեր, որտեղ դիրքորոշումները բավականին տարբեր են ու ավելի շատ քննարկումներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը պետք է առանց տարընթերցումների լինի, փոխադարձ ու պարզ՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի ու իրավունքի վրա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին երեկ Ազգային ժողովում ասաց, որ նախօրեին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ «Ցավոք, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից», - նշել է Միրզոյանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17647 անգամ
Լրահոս
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am