Նոր զգուշացում Մոսկվայից Փաշինյանին և դեմարշ` ընդդեմ Ադրբեջանի

«Դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար». Ուղերձ ՌԴ-ից` Երևանին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ և խնդիր չունի: Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար», - ասել է Զախարովան:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլև վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր՝ օգնության հասնելով ամենադժվարին պահերին, աջակցելով»:

Ռուսաստանը նույնպես միշտ կարողացել է ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ երբ չի կիսել որևէ որոշում, ընդգծել է Զախարովան։ «Բայց ընդունել է, քանի որ հարգել է այդ երկրի ինքնիշխան ընտրությունը», - ասել է նա։ «Վստահ չեմ, որ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքից հրաժարվելը օգուտ կբերի և՛ այս երկրին, և՛ ժողովրդին»», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե «նման հարաբերություններ չեն կարող կառուցվել մեկ տարում կամ հինգ տարում»:

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում էլ Զախարովան հայտարարել է, թե Մոսկվայի մոտ ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում՝ ուղղված Երևանին և կապված Հայաստանի վերջին գործողությունների հետ, հատկապես՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սպասվող վավերացման լույսի ներքո։ «Ոչ թե մենք, այլ հայկական կողմն ինքը պետք է գնահատի, բացատրի Երևանի շարժառիթները։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, սակայն մենք դրանք ոչ բարեկամական քայլեր ենք որակում։ Այդ մասին մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին երկկողմ խողովակներով, որոշ պահից սկսած՝ նաև հրապարակայնորեն ,քանի որ հարցերը գնալով շատանում են», - պնդել է նա։

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հայաստանի Ազգային ժողով վավերացմանն ուղարկելուն, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ - «Դա պարզապես ինչ որ քայլ չէ։ Հայկական կողմն ակնհայտորեն հասկանում էր, որ դա մեզ մոտ հարցեր է առաջացնելու։ Դա քայլերի մի համալիր է։ [Հայաստանի] դեսպանին [Ռուսաստանի ԱԳՆ] հրավիրելու ընթացքում, երբ ներկայացնում էինք մեր բացատրությունները, խոսել ենք այդ մասին։ Խոսել ենք նաև հրապարակավ», - Մարիա Զախարովայի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Այսպես, Մոսկվան Պուտինի երեկվա հայտարարություններից հետո Փաշինյանին վերջին նախազգուշացումն է ուղարկում: Ակնկալիքը մեկն է` լրջորեն մտորել, հետևություններ անել, և վերջ տալ հայ-ռուսական հարաբերություններում բարդություններ առաջացնելու քաղաքականությանը:

«Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել»

«Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել՝ բողոքելով կիրակի օրը Ռուսաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման դեմ», - Վլադիվոստոկում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել էր Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական տարածքներում ընտրությունների անցկացումը։ «Նման գնահատականները անընդունելի են, դրանք չեն համապատասխանում մեր պետությունների մեջ առկա դաշնակցային հարաբերություններին», - նշել է Զախարովան՝ հավելելով, - «մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, որով նա ակնկալում է, որ մենք պետք վերաբերվենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»։

Մոսկվա-Բաքու հարաբերություններում այս «նոր» դրվագը, ամենևին էլ նորություն չէ: Թե Բաքվի, թե Անկարայի դիրքորոշումները հայտնի են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում:

Ավելին, Թուրքիայի կողմից Ուկրաինային բայրաքթարներով զինելու փաստին էլ, այսպես ասած` ընդունված չէ ՌԴ-ում ուշադրություն դարձնել, սակայն, ժամանակ առ ժամանակ` Ադրբեջանի ու Թուրքիայի հրապարակային քայլերը Մոսկվային արդեն ստիպում են իրերն իրենց անունով կոչել:

Պատմության տարբեր դրվագներից դեռ հայտնի է, որ թուրքական կեղծ «բարեկամությունն» ու «խոստումները» տրված` Ռուսաստանին, ինչով են սովորաբար ավարտվել:

Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3607 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am