ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք հանրային էջերում 3 հազար «վագներականների» ենթադրյալ ներկայության մասին հրապարակումները, ըստ որի` նրանք Հայաստանում են հեղաշրջում իրականացնելու նպատակով:
Զախարովան նման հրապարակումներն անվանել է հերթական «առասպել» ու կեղծիք:
«Լուսանկարներ կա՞ն, կա՞ հաստատում, որտեղի՞ց 3 հազար թիվը, ինչո՞ւ ոչ 3 կվադրիլիոն, որտե՞ղ են փաստերը, որտե՞ղ է կապը տարածքի հետ, որտե՞ղ են նրանք, եթե խոսում են այդքան շատ մարդկանց մասին: Սա երեք միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ, նրանք հավանաբար կտեսնեին այս մարդկանց և նկատեին: Սա պարզապես առասպելաբանության կատեգորիայից է», - ճեպազրույցում ասել է նա:
Զախարավան հիշեցրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, ով ասե էր, որ Կրեմլի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին պնդումները հիմարություն են:
Հիշեցնենք` «Բաղրամյան-26» Telegram ալիքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ Պրիգոժինի մահվան պահին Հայաստանում կար «Վագների» մոտ 3000 մարտիկ։ Վերջերս (հիմնականում Ռոստովից) նրանց է միացել ևս մոտ 2000 պայմանագրային զինծառայող։ Նշվում էր, որ Կրեմլը արտոնել է Հայաստանում պետական հեղաշրջման սցենարը:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը