Ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնո

Որքան վատ է աշխատում կառավարությունը, այնքան ընդդիմության կողմից դառնում է ոչ խոցելի, պատեհ պահին բացատրություններ չեն պահանջում, իշխանություն-ընդդիմություն համերաշխությունն ամրապնդվում է: Յուրքանչյուր քառօրյայի չորեքշաբթին կանոնակարգով նշանակված է հարցուպատասխանի օր, այդ օրը կառավարությունը ողջ կազմով ներկայանում է օրենսդիր մարմին, երբ պատգամավորներին հնարավորություն է ընձեռված կառավարության ներկայացուցիչներին ուղղել իրենց եւ հանրությանը հուզող հարցերը: Բայց հերթական հարցուպատասխանի օրը այնքան քիչ պատգամավորներ էին գրանցվել հարց տալու համար, որ նիստը սովորական ժամից շուտ ավարտվեց : Հասարակական-քաղաքական կյանքի վերջին օրակարգային խնդիրներից մի քանիսի մասին բարձրաձայնեցին: Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնեց ՔԿՀ-ում ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին՝ հիշեցնելով, որ առավոտյան նրան տեղափոխել են հոգեբուժարան, փորձել են ապօրինի կերպով փորձաքննություն անցկացնել, որը փաստաբանների միջամտության արդյունքում տեղի չի ունեցել ու նրա կրկին տեղափոխել են ՔԿՀ «Ինչպես ասել է ինքը՝ Գասպարին, իր վրա լցնում են սառը ջուր եւ նաեւ ծեծում են: Հարգելի կառավարության ներկայացուցիչներ, ոչ մեկդ երաշխավորված չեք նման վարքագծից>> Փոստանջյանը հորդորեց գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի անհապաղ Վարդգես Գասպարիին ազատ արձակեն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, ներկայացնելով, թե ընդհանուր խցում Վարդգես Գասպարին պառկել է գետնին ու խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, եւ նա տեղափոխվել է առանձին խուց՝ մեկ կալանավորված անձի հետ: «Քննիչի որոշմամբ է եղել ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն նշանակելը>>: Նախարարն ասաց, թե իր հանձնարարականով նրան մոտեցել են բժիշկները եւ հարցրել էին՝ որեւէ խնդիր ունի, թե ոչ, նա պատասխանել է, որ որեւէ խնդիր չունի ու որեւէ բողոք չի ներկայացնում: Արամ Մանուկյանն ասաց, թե հարցեր շատ ունի, դիմելով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, հարցրեց՝ ինչպես է ստացվում, որ ինքը հայատարարում է, որ կառավարությունը վարկ է վերցնում ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար, իսկ հաջորդ օրը ՀԷՑ-ը այլ պատասխան է տալիս: Մանուկյանը հարց կուղղեր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, հարցնելով, թե ինչպես է ստացվում, որ գյուղացիները դեռեւս նախորդ տարվա օգոստոսին խաղող են հանձնել, բայց մինչեւ հիմա գումարը չեն ստացել: Մանուկյանը նաեւ հարց կհղեր մշակույթի, կամ քաղաքաշինության նախարարին: ՀԱԿ պատգամավորը կհարցներ, թե ինչպես է ստացվում, որ գիշերը այն էլ կիրակի օրով կարող են քանդել մշակութային արժեք հանդիսացող շենք, սակայն պատասխանատուները տեղյակ չեն, կամ իրար վրա են գցում: Այս ամենինց զատ, սակայն Արամ Մանուկյանը հետաքրրքվեց Մարտի մեկից: «ՄԱԿ-ը որերորդ անգամ երկու հարց է ուզում ինչու չեք հարգարժան կառավարություն պատասխանում այդ հարցին, ինչ կոմպենսացիա է արվել զոհերի հարազատների համար, եւ ինչ պատիժ է տրվել հանցագործներին»: Պատգամավորին արձագանքեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, որը հիշեցրեց, թե այդ հարցը մեկ անգամ եւս հնչեցվել է Մանուկյանի կողմից, եւ ԱԳ նախարարը գրավոր խոստացել է պատասխանել, իսկ ԱԳ նախարարը բացակայում էր նիստից: ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին էլ բանակում վիրավորվածների ֆինանսական օժանդակության հարցն էր հետաքրքրում: Բոլոր դեպքերում տեսանելի էր, թե որքան ինքնավստահ է հայրենի կառավարությունը, քանի որ ընդդիմադիրները հիմա չունեն նախկին էնտուզիազմը ու կառավարության ներկայիս բմբուլները այնպես քամուն չեն տալիս, որքան նախկինում: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am