Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի տարածք, պարունակում է առաջին անհրաժեշտության մեթ թվով ապրանքներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», - նշեց պատգամավորը:
Նա ասաց, թե ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը:
Պատգամավորի խոսքով` Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը: «Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - նշեց Աբրահամյանը:
Նա ասաց, թե բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը