Հայաստան-Սփյուռք հարաբերությունների միֆերը հօդս ցնդեցին

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովն աչքի ընկավ ուշագրավ դրվագներով, պատռվեցին մի շարք հայտնի իրողություններ, որոնց մասին միֆեր էին հյուսվել: Նախ առաջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի շռնդալից ելույթին եւ 4 միլիոնանոց Հայաստանի խոստմանը Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը հակադրեց իր մերկացնող ելույթը իրավիճակի սթափ գնահատականների, արտագաղթի, երկիրը դատարկվելու եւ այլնի մասին: Տեղում հերքվեց նաեւ նախագահի բազմակարծության մասին ճառերը. «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,-ասաց Սերժ Սարգսյանը, բայց հաշվված ժամեր անց անհարիր պահվածքով, ձեռքերը գրպանում զրուցեց իր իշխանության հասցեին թթու խոսք հայտնած Արամ Ա-ի հետ: Շեշտվեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը, առանձնահատուկ կարեւորվեց սփյուռքի մասնակցությունը Հայաստանի բոլոր ոլորտներին: Սակայն այսօրվա քրեաօլիգարխիկ իշխանությունների պարագայում դրական տեղաշարժ որեւէ գաղափարի վերաբերյալ սպասել պետք չէ, համակարգը թույլ չի տա դրանք իրականացնել։ Լավագույն դեպքում կստեղծվեն բազմաթիվ խորհուրդներ,որոնց մասին խոսք է գնում, որոնք հետագայում գործնական արդյունքներ չեն ունենալու։ Ցրվեց նաեւ արմատացած այն միֆը, որ սփյուռքը տարիներ շարունակ կթու կով է եղել Հայաստանի իշխանությունների համար: Օվկիանոսից այն կողմ ապրող եւ հայրենիք ժամանած մեր հայրենակիցները հմտորեն պատռեցին այն իրականությունը, որը հայտնի է շատերիս, որ այստեղ իրենց ներդրումներ են կատարել, բիզնես ծրագրեր դրել, բայց քցվել ու նորից լքել են Հայաստանը: Այսինքն, մարդիկ ոչ միայն լավ գիտեն հայաստանյան վարքուբարքի մասին, այլեւ այդ դառը իրականության պտուղներն անձամբ են ճաշակել, իրենց մաշկի վրա զգացել բոլոր անհարմարությունները, որոնք պատճառել են Հայաստանում: Այս համատեքստում ուշագրավն այն էր, որ մեր հայրենակիցները այլեւս բացահայտ խոսեցին այդ մասին, թերեւս ներկայացել էին համաժողովին՝ իշխանությունների պատռելու իշխանությունների իրական դեմքը եւ ասելու, որ սին խոստումներով իրենց չես խաբի, իսկ շատերն էլ չմասնակցությամբ դժգոհությունը արտահայտեցին, ինչպես օրինակ Հարութ Սասունյանը եւ էլի շատերը: Ընդ որում հրավիրվածների քսան տոկոսից ավելին չեն ներկայացել, հրավիրող կողմը այդ առիթով չէր էլ թաքցնում հիասթափությունը: Մյուս կողմից էլ ակնհայտ ցուցադրվում էր անվստահությունը առ՝ հայրենի իշխանություն, որ իշխանությունն « իրեն զգում է խոպանում. թալանում են, չեն խղճում հայ մարդուն», ինչպես դիպուկ բնորոշեց սփյուռքահայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը: Հօդս ցնդեց նաեւ այն միֆը, թե հայրենիքը լքում են պատերազմի վտանգից, իրականում այս մարդիկ իրենց բերանով հայտնեցն, որ լքում են արդարության պակասից ու ապագայի հանդեպ խորը անվտսահությունից: Ու երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հպարտորեն խոսում էր իր նոու-հաունից,այն է՝ պաշտոնյաների բանակին առնչության փաստը մոտ ապագայում հայտարարագրերում մանրամասն եւ փաստացի ֆիքսելու իր շեդեւր գաղափարից, լավ կաներ նախեւառաջ պատասխանել հարցին՝ ինչու են պաշտոնյաների կանայք ծննդաբերում արտերկրում ու գերադասում զավակներին օտարերկրյա քաղաքացիություն շնորհել: Չէ՞ որ այս մասին էլ մեր սփյուռքի հայրենակիցները մեզանից շուտ են տեղյակ: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am