Փաստաբանը հանցագործության մասին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Ներկայացնում ենք Հակոբ Ճարոյանի դիմումը հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հարգարժան գլխավոր դատախազ,
ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ սահմանվել է, որ «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները:
Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակում`
1. «Վերևների» կոռուպցիա (քաղաքական կամ պետական իշխանության չարաշահում)` դա անձնական օգուտից կամ շահից դրդված քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից քաղաքական որոշումներ կայացնելիս իրենց վստահված քաղաքական իշխանության չարաշահումն է:
2. «Ներքևների» կոռուպցիա (վարչական կոռուպցիա)` դա բնորոշ է միջին և ստորին օղակի պաշտոնա¬տար անձանց, որոնք ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ:
Կոռուպցիայի այս երկու մակարդակների տարանջատումը շատ կարևոր է կոռուպցիայի հասարակական ընկալումները քննության առնելու և դրանց դեմ պայքարը համակարգելու տեսանկյունից, քանի որ երկրորդ մակարդակը շատ հաճախ որպես կոռուպցիա չի ընկալվում, այլ դիտվում է «մատուցվող ծառայություններն արագացնելու նպատակով արվող վճարում»:
ՀՀ-ում «վերևների» կոռուպցիայի օրինակ է հանդիսանում «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր, բազնաթիվ հանցավոր արարքներ կատարած Մհեր Հայկի Տերտերյանի «գործերը», ով ժամանակավորապես, քրեական պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ նրան հովանավորում են այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին նրան ենթարկել քրեական պատասխանատվության։
Որպես փաստաբան ներկայացնում եմ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի շահերը, ում փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում, մասնավորապես, ապացուցել եմ, որ՝ Մհեր Հայկի Տերտերյանը՝ 2019թ. փետրվար-հունիս ամիսներին, չարաշահելով իր կնոջ՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի վստահությունը և համագործակցելով «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի հետ, խարդախությամբ հափշտակել է համատեղ ընդհանուր սեփականության իրավունքով իրեն և Նաիրա Տերտերյանին պատկանող, ավելի քան 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ գումար շուկայական արժեք ունեցող անշարժ գույքերի՝ Նաիրա Տերտերյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասերը, որն իրականացրել է նոտար Նոնա Գասպարյանին և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու միջոցով։
Եթե սույն դիմումին ընթացք տրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախաձեռնվի քրեական վարույթ և իրականացվի նախաքննություն, ապա նախաքննության ընթացքում ոչ միայն կհիմնավորեմ Մհեր Հայկի Տերտերյանի կողմից բազմաթիվ հանցավոր արարքներ կատարելը, այդ թվում՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի հետ համագործակցելու, նրան կաշառք տալու և նրա հետ փաստաթղթեր կեղծելու միջոցով իր կնոջը պատկանող անշարժ գույքերը խարդախությամբ հափշտակելը, այլև կհիմնավորեմ «վերևների» կոռուպցիայի գոյությունը, ովքեր հովանավորում են Մհեր Տերտերյանին և որի արդյունքում նա, ժամանակավորապես, խուսափում է քրեական պատասխանատվությունից։
Պնդում եմ՝Մհեր Տերտերյանն ունի հովանավորներ, ովքեր կատարում են պաշտոնեական դիրքի չարաշահումներ կամ օգտվում են իրենց կարգավիճակից, մասնավորապես, Մհեր Տերտերյանի հովանավորներն են՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, հիմք ընդունելով Մհեր Տերտերյանի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ լինելու հանգամանքը, նրան օգտագործում է քաղաքական նպատակներով,
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով Մհեր Տերտերյանին հովանավորում է՝ նրա կողմից «Իմ քայլը» հիմնադրամին գումարներ փոխանցելու համար.
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով կատարելով Նիկոլ Փաշինյանի և/կամ Աննա Հակոբյանի հանձնարարություն-խնդրանքը. պատկան մարմիններին հանձնարարում է Մհեր Տերտերյանի նկատմամբ քրեական վարույթներ չնախաձեռնել, հարուցված վարույթները կարճել, հարուցված քրեական վարույթների նախաքննությունները ձգձգել.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով կատարելով Նիկոլ Փաշինյանի և/կամ Աննա Հակոբյանի հանձնարարություն-խնդրանքը, քննչական մարմիններին հանձնարարում է Մհեր Տերտերյանի նկատմամբ քրեական վարույթներ չնախաձեռնել, հարուցված վարույթները կարճել, հարուցված քրեական վարույթների նախաքննությունները ձգձգել.
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ով կատարելով Նիկոլ Փաշինյանի և/կամ Աննա Հակոբյանի հանձնարարություն-խնդրանքը, դատարաններին /դատավորներին/ հանձնարարում է ի վնաս Մհեր Տերտերյանի դատական ակտեր չկայացնել։
Հայտարարում եմ.
Մհեր Հայկի Տերտերյանն իր կատարած բազմաթիվ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ նրան հովանավորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը։
«Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանը քրեական պատասխա-նատվության չի ենթարկվում /աշխատանքից չի ազատվում/, քանի որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու /աշխատանքից ազատելու/ դեպքում նա կհայտարարի, որ ինքը հօգուտ Մհեր Հայկի Տերտերյանի գործողություններն իրականացրել է նրանից կաշառք վերցնելու արդյունում, որից հետո քրեական պատասխանատվության կենթարկվի Մհեր Տերտերյանը, ով էլ կտա այն բոլոր պաշտոնյաների անունները, ում ինքը տվել է կաշառքներ։
Խնդրում եմ.
1.Հարուցեք քրեական վարույթ և պահանջեք, որպեսզի ես ապացուցեմ՝ Մհեր Հայկի Տերտերյանի և «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի կողմից Հ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելը։
3.Պաշտոնատար անձան կողմից Մհեր Հայկի Տերտերյանին հովանավորելը։
Հարգանքով Հակոբ Ճարոյան

դիտվել է 1172 անգամ
Լրահոս
Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան Ավելի քան 6 միլիարդ ԵՄ-ից. ո՞ւր են հոսում ընտրական ֆինանսները Մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել. Քըլըչ Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am