Կառավարության մոտ բողոքի դուրս գալու արդյունքում իրենց ծառայություններն ավելի մրցակցային չեն դառնում

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, մինչ թշնամին Հայաստանի սահմաններին զորք է կուտակում, մինչ սպառնալիքի տակ է Հայաստանի պետականությունը, մի քանի առևտրականներ ու գործարարների անվան տակ հանդես եկող մարդիկ նախօրեին բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության մոտ՝ բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ ու նույնիսկ պահանջում են Հայաստանում դադարեցնել այդ ընկերության գործունեությունը։ Նրանք դժգոհում են, որ տնտեսապես անհավասար պայմաններ են ստեղծվել, որի արդյունքում այդ ընկերությունից գնումների պատճառով հայ տնտեսվարողները կարող են կանգնել սնանկացման եզրին ու ի վիճակի չեն լինի ապահովել իրենց հետագա գոյատևումը։ Բայց... Ուշադրություն դարձնենք, որ այդ տնտեսվարողները հիմնականում ապրանքների ներկրմամբ են զբաղվում, ու այստեղ է, որ մի շարք հարցեր են առաջ գալիս՝ հատկապես կապված սպառողների շահերի հետ։

Այստեղ խնդիրը «Wildberries» ընկերությունը չէ. այդ ընկերությունը չլինի, մեկ ուրիշը կլինի. ի վերջո, այսօր էլ կան այդ տիպի այլ կազմակերպություններ, օրինակ՝ «Ozon»-ը, «Globbing»-ը, «Amazon»-ը և այլն։ Բնական է՝ տնտեսական մրցակցությունը ենթադրում է, որ մարդիկ օգտվելու են այն կազմակերպությունից, որն ավելի մատչելի ու որակով առաջարկ է ներկայացնելու։ Սա տնտեսագիտական աքսիոմա է: Նույն կանոններն են ամբողջ աշխարհում, ու Հայաստանն էլ բացառություն չէ: Օրինակ՝ առցանց առևտրի հարթակների զարգացման արդյունքում ԱՄՆ-ում նույնիսկ խոշոր ընկերություններ են դուրս մնացել շուկայից՝ ժամանակի ընթացքում դառնալով անմրցունակ։ Հիմա ստացվում է՝ բողոքավոր տնտեսվարողները պահանջում են, որ «Wildberries» ընկերությունը փակվի, որ մի քանի հայկական ներկրողներ կարողանան ապրանքներ ներկրել ու թանկ գնով վճառելու արդյունքում գերշահույթներ ստանա։

Այդպես չի կարող լինել, քան որ այն հակասում է ազատ տնտեսական հարաբերությունների սկզբունքին։ Մյուս կողմից էլ՝ հայ սպառողն է տուժելու, քանի որ ավելի թանկ է վճարելու։ Եթե, օրինակ՝ «Wildberries»-ը կամ մյուս առցանց առևտրով զբաղվող կազմակերպությունները հարկեր չվճարեին, խնդիրն այլ կլիներ, բայց 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «Wildberries» ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Եթե բողոքավոր ներկրողները կարծում են, որ առցանց ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունը ցանկանում է դեմպինգ իրականացնել, ցածր գներով իրենով անել շուկան, դաշտից դուրս թողնել մրցակիցներին, ապա դրանից հետո գները բարձրացնել, ապա միգուցե այլ ձևերով իրավիճակի կարգավորում կամ մաքսային արտոնություններ պահանջեին։ Գոնե այդ դեպքում նրանց պահանջները ինչ-որ ձևով հասկանալի կլինեին։ Հաջորդ խնդիրը, իսկ գուցե հայաստանյան ներկրողները և ապրանքներ վաճառողները շուկայից դուրս չմնալու համար փորձեն լուծումներ գտնե՞լ, նորարար մոտեցումնե՞ր կիրառեն կամ հայկական առցանց հարթակներ ստեղծե՞ն, որոնք հնարավորություն կտան էժան ապրանքներ վաճառել, նոր շուկանե՞ր գտնեն, ավելին՝ գուցե մի փոքր զսպե՞ն իրենց ախորժակը մեր՝ սպառողներիս հաշվին գերշահույթ ստանալու առումով: Եվ այլն, և այլն:

Ի վերջո, կառավարության մոտ բողոքի դուրս գալու արդյունքում իրենց ծառայություններն ավելի մրցակցային չեն դառնում։ Մյուս կողմից էլ՝ տեղի ունեցողը մի շարք իրողությունների մասին է վկայում։ Արցախում ստեղծված ծայրահեղ իրավիճակի կամ անվտանգության խնդիրների հետ կապված, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն, փողոց դուրս եկողների թիվը բավական սահմանափակ է: Բայց բավական է փոքր-ինչ ֆինանսական դժվարությունների հարց առաջանա, ինչ-որ հարցով մարդկանց գրպանին մի փոքր հարվածելու «վտանգ» առաջանա, միանգամից փողոց են դուրս գալիս ու բարձրացնում են իրենց բողոքի ձայնը։ Այս ամենի մեջ մեկ այլ կարևոր հանգամանք կա. բացարձակ չի խոսվում տեղական արտադրությունը զարգացնելու և արտահանումը խթանելու մասին։ Խնդիրն այն է, որ տեղական արտադրանքն այնքան թանկ ու ոչ մրցակցային է, որ մարդիկ առավելությունը տալիս են դրսից ներկրված ապրանքներին, ու դրանով թեման փակվում է։ Ահա այստեղ էլ առաջ է գալիս ներկրման մրցակցայնության մեջ պարտվելու անհանգստությունը:

Ընդհանուր առմամբ, կախված մատակարարման շղթաների խաթարումից ու միջազգային գների մեծ տատանողականությունից, բազմաթիվ երկրներ իրենց տնտեսական կախվածությունն արտաքին շուկաներից նվազեցնելու համար մեծ միջոցներ են ուղղում տեղական արդարությանը զարկ տալու նպատակով։ Այս ամենի հետ մեկտեղ նոր թափ է ստացել պրոտեկցիոնիզմը, երբ մաքսերի, տարիֆների կամ այլ արգելքների միջոցով սահմանափակվում է ներմուծումը՝ տեղական արտադրության զարգացումը խթանելու նպատակով։ Իսկ այն, որ ՀՀ տնտեսության մասնաբաժնում ներմուծումը չափից ավելի մեծ տեղ է գրավում, արդեն իսկ անհանգստացնող է։ Տնտեսական ոլորտի պատասխանատուները տարբեր ձևերով պետք է միջոցներ ձեռնարկեն, որ հայկական արտադրանքը ոչ միայն մրցունակ լինի տեղական շուկայում, այլև դուրս գա միջազգային շուկա։ Թերևս ժամանակն է նաև այնպիսի նորարարական հարթակներ ստեղծելու, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ ճանապարհով դրսի շուկայում հայկական արտադրանքը սպառելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am