Նոր ավերածությունների ու ցեղասպանության դռները բացել է Նիկոլի իշխանությունը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր խորը ճգնաժամ է, և այն հասունանում է հստակ քաղաքական գծի արդյունքում: Միամիտ պետք է լինել կարծելու, թե այս խորը անդունդը իշխանությունների կողմից չհաշվարկված քաղաքական գործունեության արդյունք է:

Մի քանի օր է Ռուսաստանն ու Հայաստանը «փոխանակում» են միմյանց դեմ քննադատական խոսքեր, միամիտներին կարող էր թվալ, թե ինչ-որ պահից դա կկանխեն Հայաստանի իշխանությունները...

Բայց ոչ, ամեն ինչ խիստ հետևողական քայլերով առաջ է տարվում:

«Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրերին արված հայտարարությանը, ով իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», ասել է երկրի թիվ 2 պաշտոնյա Ալեն Սիմոնյանը:

Մոսկվայից Հայաստանի իշխանություններին ուղղված վերջին օրերի քննադատությունների ֆոնին, ինչպես ասում են, նոր «նվեր»:

Մյուս «նվերը» երեկ մատուցեց Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են. «Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։

Այս ամենին գումարենք նաև տեղեկությունները, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ` Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է հենց Աննա Հակոբյանը, ինչպես ասում են` ամեն ինչ «տեղն» է ընկնում:

«Ազատությանն» էր օրերս հայտնի դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա։ Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը և ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, պաշտոնապես երեկ չէր նշվում։
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաշվո՞ւմ են, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։

Պարզ է, չէ՞, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է՛լ ավելի կապակայունացնի։

Ակնհայտ է, որ Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է, այս գործելաոճը լրջագույն վտանգներով է հղի` աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։

Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգ կա այսօր, Հայաստանը պատերազմի բռնկման եզրին է, և ի՞նչ է այս վիճակում անում Փաշինյանը...

Նա էլ ավելի է սադրում Ռուսաստանին: Բայց ո՞վ է պաշտպանելու Հայաստանին... Ու ընդհանրապես, Հայաստանը նոր պատերազմի պատրա՞ստ է, ունի՞ նոր դաշնակից: Ձե՞ռք է բերել սպառազինություն 2020թ. պատերազմից հետո, նախապատրաստե՞լ է բանակը նոր պատերազմից, ուժային կենտրոնների հետ պայմանավորվե՞լ է... Ո՛Չ:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում այս արկածախնդրությունը: Պետական, դիվանագիտական մտածելակերպից զուրկ, Հայաստանը դեպի նոր աղետների ու ցեղասպանության տանող իշխանության վարքագիծ է սա, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5105 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am