Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ամփոփիչ հայտարարությունը

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի անդամները համաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել: «Մենք՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, 1918թ. մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին Երևանում գումարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝ Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով, Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով յուրաքանչյուրի մասնակցության համար հնարավորության ընձեռումը և արդյունքների համար հայության համահավաք պատասխանատվության գիտակցումը, Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացումը և անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման համակարգերի առավել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանությունը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների իրականացման գրավականն են, Կենսական նկատելով ազգային ինքնության պահպանման գործում հոգևոր, բարոյական ավանդական արժեքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիության աճի խթանումը, Վերահաստատելով մեր համազգային պատասխանատվությունն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրավունքի իրացման, ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրությանը լիիրավ ինտեգրման հարցերում, Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա և հնարավոր նոր մարտահրավերներին միասնաբար` պետության, հայ եկեղեցու, համահայկական կառույցների և համայնքային կազմակերպությունների ջանքերի համադրմամբ արձագանքելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը, Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը, Փաստելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված է հայապահպանմանն ուղղված քաղաքականություն վարելու և հայրենադարձությանը համակողմանիորեն նպաստելու պետության առաքելությունը, որը նոր որակ և բովանդակություն է հաղորդելու Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Հավաստելով, որ իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման համար հայության պայքարը հիմնված է համամարդկային արժեքների վրա և հանդիսանում է մեր համազգային գործակցության առանցքային ուղենիշներից մեկը, Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորման գործընթացը, Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին, Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրների  իրագործմանը. Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը,   Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականության  իրականացմանը, ցեղասպա­նությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով  որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը եւ այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով, Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմանը, զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը` որպես տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղություն, Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը, Երիտասարդության շրջանում ազգային ինք­նության հավաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զորացմանը, հայ սերունդներին հայկականության ոգով դաստիարակմանը, հայեցի կրթության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչության նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, Հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ու հաղթահարման և հնարավոր այլ մարտահրավերների բացահայտման ուղղությամբ ջանքերի համադրմանը, Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, ծանր փորձությունների միջով անցնող Սիրիայի հայությանը համակողմանի աջակցության ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատությունների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժեքների պահպանմանը, Հայաստանի, Արցախի բնակավայրերի (հատկապես՝ սահմանամերձ) կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը, Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով, Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման ուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը, Արևմտահայերենի պահպանման, տարածման, Սփյուռքում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը: Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները: Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am