Կրեմլին նյարդայնացնելու հստակ գիծ` պատերազմից 5 պակաս

ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերը ցուցադրական քայլ են՝ ցույց տալով, որ Երևանը ձգտում է կողմնորոշվել դեպի Արևմուտք, ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

«Նիկոլ Փաշինյանը սկսում է փորձարկել Ռուսաստանի համբերությունը՝ ձեռնարկելով մի շարք ցուցադրական քայլեր, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Քայլերը պետք է խորհրդանշեն Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան։ Սա հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։ «Բայց եթե Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, ես այս բոլոր քայլերը համարում եմ շանտաժի տարր»,- կարծում է Բեզպալկոն։

Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի և Արցախի շուրջ: Հոգեբանական ճնշման ձև է սա, թե ռազմական գործողությունների վերսկսման իրական ազդակ, արդեն էական չէ:

Էականն այն է, որ Հայաստանը Փաշինյանի անհեռատես կառավարման արդյունքում հայտնվել է աշխարհաքաղաքական գզվրտոցների խաչմերուկում:

Ռուսաստանին նյարդայնացնելու գիծը բռնած այս իշխանությունն, իսկապես, կարծես սադրում է Ռուսաստանին` Ադրբեջանի հետ Հայաստանին պատժել:

Մեկ Հռոմի ստատուտի վավերացում... Հայաստանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին: Սակայն պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

Մեկ հրապարակային դժգոհություններ Ռուսաստանի քաղաքականությունից ու ՀԱՊԿ-ից: Մեկ հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման լուր, մեկ` Ուկրաինային հումանիտար օգնության տրամադրում...

Ի՞նչ է սա, եթե ոչ Մոսկվային հունից հանելու հստակ գիծ:

Մինչդեռ Մոսկվայում դեռ հույս ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցությունները
Հայաստանի և Ադրբեջանի միջև չթուլացող լարվածության, Արցախում վատթարացող հումանիտար ճգնաժամի ֆոնին Բաքու ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

Ռուսաստանցի պաշտոնյային Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահականն առանց հավելյալ մանրամասների հաղորդում է միայն, որ կողմերը քննարկել են Աղդամի և Լաչինի ճանապարհների բացումը։ Աղբյուրի համաձայն՝ Ալիևը կրկին դժգոհել է, թե Ղարաբաղի հայերը մերժում են ինտեգրման օրակարգով ադրբեջանական քաղաքներում հանդիպում անցկացնելու իրենց հրավերը։ Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Խովաևն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Ռուսաստանցի բանագնացի Ադրբեջան այցի նպատակների մասին որոշ մանրամասներ է հայտնում մոսկովյան "Коммерсантъ"-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը, որին թերթը ներկայացնում է որպես ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված Ռուսաստանի պետական կառույցների պաշտոնյա։ Պարբերականը, ըստ «Ազատության», հիշեցրել է, որ ռուսաստանցի բանագնացն անցած շաբաթ էլ Երևանում էր, որտեղ նրան ընդունել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալը, Անվտանգության խորհրդի քարտուղարը,"Коммерсантъ"-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

«Մոսկվան փորձում է անհաշտ հակառակորդներին հաշտեցնել մաքոքային դիվանագիտության օգնությամբ»՝ նախ և առաջ կարգավորելու Ղարաբաղում ստեղծված հումանիտար սուր ճգնաժամը, «որպեսզի տարածաշրջանը սկսի սնունդ, դեղորայք և մնացած ամեն ինչը ստանալ», գրում է ռուսաստանյան լրատվամիջոցը։
Հոդվածագիրը նկատում է՝ Խովաևի առաքելության հաջողությունը երաշխավորված չէ. Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր, ամեն ասված խոսքից։

«Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար Լաչինով տարածաշրջան մատակարարումները առանցքային պահ է», - "Коммерсантъ"-ի հետ զրույցում փաստում է ռուսաստանցի անանուն պաշտոնյան և ընդգծում. - «Կարևոր է, որպեսզի Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանք։ Մյուս կողմից, Բաքվին էլ պետք է «կտրել» և մատակարարումները միացնել ներադրբեջանական երթուղուն։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»։ Թերթի զրուցակցի խոսքով՝ Մոսկվան փորձում է համոզել հայկական կողմին ընդունել Լավրովի պլանը, ըստ որի «բացվում է Աղդամի երթուղին, իսկ մեկ օր անց սկսում է աշխատել նաև Լաչինը»։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ Ալիևի վարչակազմը կտրականապես մերժում է Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, քանի որ մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա անցյալի տասնամյակների դանդաղ բանակցություններին: «Փաշինյանին էլ դա է պետք, որպեսզի կարողանա ասել՝ ես այդ պատմությունը փոխանցել եմ միջազգային գործերին և ինձ ազատել պատասխանատվությունից», - ՌԴ դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան թերթը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4478 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am