SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել է, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ կանանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը