««Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ՝ մենք հող ունենք վերցնելու. այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Ինչպես ասաց՝ առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է: «Դրա համար «Ոչ մի թիզ հող» ասելը հիմա նշանակում է` ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար»:
Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբեր չե՞ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, պատասխանեց. «Անշուշտ, սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն մենք գնացինք, դուք մնացեք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը, և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը