Էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը․

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչ լինի-չլինի, ընդունած այս կամ այն որոշումը, այս կամ այն քայլը արդարացնելու կամ հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանության նկատելի (կուզեք՝ կարկառուն) ներկայացուցիչները ունեն մի՝ թվում է՝ «երկաթբետոնե» փաստարկ. «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել»: Նրանք, սովորաբար, լռում են այն մասին, թե «ժողովուրդն» այդ ինչի՞ համար է տվել այդ մանդատը, ի՞նչ անելու կամ ի՞նչ նախընտրական խոստումների ու ծրագրի համար: Իսկ ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող ուժերն ու այդ պահանջը բարձրաձայնող քաղաքացիները ավելի ու ավելի բարձրաձայն են շեշտում՝ դուք մանդատ չունեք: Եկեք միասին քննենք այս հարցը: Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «բոնուս տանք» ու, ենթադրենք, որ արտահերթ ընտրություններում ո՛չ կոպիտ ու զանգվածային ընտրախախտումներ են եղել, ո՛չ ընտրակաշառք, ո՛չ ձայների հաշվարկի կեղծիքներ:

Ենթադրենք, թե «հալած յուղի» տեղ ընդունեցինք ԿԸՀ-ի հռչակած 680 հազար և ավելի ձայները՝ հօգուտ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ու համարենք, որ այդքան մարդ իրապես չի պատկերացնում, թե Փաշինյանի կառավարման ամեն օրը ինչքան շատ փորձանք ու վտանգ է բերում: Գանք կարևորին, կներեք՝ ամենի՛ց կարևորին: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի նախընտրական խոստումների, նախընտրական ծրագրի արձանագրված ու անփոփոխելի դրույթների համախումբն է: Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ իրենց չարչրկած մանդատն ստանալու համար: Ավելի պարզ. ի՞նչ խոստումներով է ստացել այդ չարչրկված մանդատը: Հիշեցնենք, խոսքը ոչ թե 2018 թվականի, այլ արդեն 2021 թվականի մասին է: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախընտրական խոստումներում սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

... Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»: Փաստացի իրականություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հրաժարվել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելուց, քանիցս հայտարարել է, թե այդ երաշխավորությունը «պատվիրակված» է ՌԴ խաղաղապահ ուժերին: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ոչ միայն ոչինչ չի արել Արցախի ՊԲ վերակառուցման ու արդյունավետության բարձրացման համար, այլև, կարելի է ասել, էապես նվազեցրել է Արցախի ՊԲ սպառազինությունը, Արցախի պաշտպանության բանակը մեն-մենակ է թողել թշնամու հրոսակների դեմ: Ու այս ամենը՝ դեռ չափազա՜նց մեղմ ենք ասում: Էլ ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ. «Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար»:

Փաստացի իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հիմնականում հանդես է եկել ու հանդես է գալիս ռուսական խաղաղապահ ուժերի սուր քննադատությամբ, զուգահեռաբար որոշակի ջանքեր է գործադրել նրանց այլ ուժերով փոխարինելու ուղղությամբ, ինչը անխուսափելիորեն բերելու էր և բերել է Ռուսաստանի հետ որոշակի առճակատման ու խնդիրների»: Լավ, էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ. «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»: Փաստացի իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը լրիվ դուրս է բերել նշված ձևաչափից, մեկումեջ «շորորալով» ռուսական ու եվրոպական կամ արևմտյան միջնորդությունների միջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am