Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն. New York Times-ի սյունակագրի հոդվածը ԼՂ-ում իրավիճակի մասին

Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։

Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։

«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», – գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։

«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», – ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։

New York Times-ում հրապարակված հոդվածում հերթական անգամ խոսվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

«2020 թվականին Ադրբեջանը կարճ պատերազմ մղեց, որի ընթացքում հետ գրավեց անկլավի մեծ մասը, և այժմ այն ցանկանում է հետ բերել մնացած մասը և, ըստ իս, դուրս մղել էթնիկ հայ բնակչության մեծ մասին», – նշում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։

168.am

դիտվել է 320 անգամ
Լրահոս
«Նիկոլին բերման են ենթարկում Բաքու». Գագիկ Համբարյան (video) Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Ա՛յ էդ շիշը «մտնի փորդ», ի՞նչ ես ուզում երեխեքից․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գալիս եմ հետդ հեծանիվ քշելու, բայց մի՛ պայմանով․ Գևորգ Պետրոսյանը մարտահրավեր նետեց (video) Սուտի ընդդիմադիրները թող կողմնորոշվե՛ն, նրանց խաղերը լավ տեսնում ենք․ Գառնիկ Դանիելյան (video) Աննան ու Նիկոլն ընկան դրա տակ․ Ռոբերտ Մարգարյան (ԱՄՆ) (video) Մի՛ լռեք, դուք տեսնում եք՝ ինչ ջարդեր են անում․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Նիկոլին տանում են Բաքու, որ վրեն մի քանի բան շարեն․ քաղաքացի (video) Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. մանրամասներ Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Սամվել Բաբայան երևույթի վերաբերյալ մի բան կարելի է ասել․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ խաղաղությունից են սրանք խոսում․ իմ հարազատներին են ցեղասպանել․ քաղաքացի (video) Բոլորի հեռախոսները լսում են, ու հենց դրանք փողի մասին են, սարքում են, թե՝ փողով միտինգ են գալիս. Սևակ Հակոբյան Հանրայինի աշխատողնե՛ր, դուք բոլորդ սրանից եք․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am