Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ալավերդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին տեղեկություն է ստացվել, որ նշված ճանապարհի «Արջի հուշարձան» կոչվող վայրում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված «Արջի հուշարձան» կոչվող վայրում՝ կիսակառույց շինության մեջ, պատշգամբից երկաթյա ձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Կապան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Ա.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ա.-ն աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը