Նման չակերտյալ «Համահայկական խորհուրդները» դատապարտված են լուսանցքում ապրելու. Սարգիս Հացպանյան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առիթով ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովը արդեն մեկնարկել է: Համաժողովի խորագիրը կամա-ակամա հաստատում է, ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև առկա փոխադարձ անվստահության մասին։ Թե՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդ անվստահությունը փոխադարձ են համարում պետք է հստակեցնեն իրենք, որովհետև, եթե ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի անվստահությունը պայմանավորված է երկու տասնամյակների ընթացքում վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընդորում նաև Սփյուռքի նկատմամբ որդեգրած անսկզբունք մոտեցմամբ, ապա ՀՀ իշխանությունների կողմից միլիոնավոր Սփյուռքահայերի նկատմամբ անվստահությունը, առնվազն, անբարոյականություն է։ Համաժողովի նախօրեին Սփյուռքի տարբեր հայկական համայնքների հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ, համահայկական կառույցների պատասխանատուներ և անկախ մամուլի ներկայացուցիչներ և այնուհետ նույնինքն համաժողովում մասնակցած դեմքեր առանձին հայտարարություններով, հարցազրույցներով և խմբագրականներով հայտնել են, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։ Այսօր Սփյուռքում համատարած կերպով տիրական է այն համոզումը, որ հայրենաբնակ ժողովրդի վստահությունը չվայելող ՀՀ իշխանությունները երբեք չեն կարող ակնկալել Սփյուռքի վստահությունը։ Երկրում շարունակվող մասսայական արտագաղթի պայմաններում՝ անհեթեթություն է խոսել Սփյուռքում հայապահպանության մասին։ Պետական ունեցվածքի, հանրային գույքի և ընդերքի թալանի պայմաններում, ՀՀ իշխանությունները չեն կարող ակնկալել Սփյուռքի ֆինանսական աջակցությունը, այդ մասին է վկայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի վերջին տարիների ողբերգալի վիճակը։ Սփյուռքահայությունը, և առաջին հերթին Սփյուռքահայ կիրթ և հայրենասեր երիտասարդությունը, ցանկանում է հայրենիքում տեսնել պետական գիտակցության տեր առաջնորդներ․ առաջնորդներ, ովքեր, թեկուզ քիչ հնարավորություններով, սակայն իրենց բարոյական կերպարով օրինակելի լինեն սեփական ժողովրդի, նամանավանդ, առաջնագծում կանգնած զինվորի համար։ Հայաստանում չի կարող երկար հարատևել իշխանության այն տեսակը, որ անհիմն մեղադրանքներով տարիներ կալանավորում է բողոքող հասարակական, քաղաքական գործիչներին։ Այս փաստը պետք է գիտակցեն այսօրվա և վաղվա յուրաքանչյուր ՀՀ իշխանություն, ու նաև իրենց սատարող պատեհապաշտ սփյուռքահայ պնակալեզները, ովքեր առանց ամաչելու և առանց Սփյուռքահայության 95%-ի մանդատի, հավակնում են «Համահայկական խորհուրդ» ստեղծել ՀՀ իրենց գործընկերների հետ։ Նման չակերտյալ «Համահայկական խորհուրդ»-ները, ինչպես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի, արդեն իսկ վաղուց անգործունեության մատնված հանձնախումբը, դատապարտված են լուսանցքում ապրելու։ Սահմանագծի լարված իրավիճակում, ՀՀ բանակի և առաջնագծի բազում կարիքների և հայ զինվորի անապահովության պայմաններում, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման ֆինանսական շռայլությունը, ինքնին խոսում է, որ կազմակերպիչները, որքան հեռու են սեփական ժողովրդի իրականությունից, այլապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի գլխավոր թեմաներից ինչպես կարող էր բացակայել Հայաստանից շարունակվող մասսայական արտագաղթը, ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒՄԸ, որ երկրի անվտանգության և գոյության առումով շատ ավելի ռազմավարական հարց է, քան հակառակորդի ռազմական ոտնձգությունները։ Այսօր մենք ազգովի հասել ենք մի սահմանագծի, երբ ոչ թե ձևական միասնությունների մասին խոսելով կամ ինքնակոչ ներկայացուցչական խորհուրդներ ու մարմիններ կազմելով, այլ միայն իրատեսությամբ, հոգատարությամբ, ուժերի լիիրավ համախմբմամբ ու համագործակցությամբ, մասնագիտական փորձի փոխանակությամբ և համերաշխությամբ, մեկ խոսքով՝ առաջին հերթին ներսից առողջացմամբ, կարող ենք ոտքի կանգնել, և որպես ինքնուրույն և ողջ հայության վստահությունը վայելող պետություն անկախ քաղաքականություն վարել։ Մենք Ազգովի միայն այդպես կարող ենք շարունակել մեր պատմական դժվարին ուղին: Միասնական ազգ-պետություն դառնալու, ազգային համերաշխություն ստեղծելու, արտագաղթը կանխելու հիմնական գրավականը երկրում սոցիալ-տնտեսական արդարության ապահովումն է, որի բացակայության պայմաններում ազգային միասնությունն ու համերաշխությունը, զարգացումն ու առաջադիմությունը, առավել ևս ՀՀ-Սփյուռք փոխվստահությունն ու համագործակցությունը լոկ կարգախոսներ ու անհասանելի երազանք են մնալու։ Եվրոպայի հայերի համագումարը խորապես համոզված է, մեր ողջ ժողովդրի և առաջին հերթին՝ հայրենիքի և սփյուռքի երիտասարդության արթնամտության, շրջահայացության և ինքնուրույնությանը, որ ապագայի մեր հաջողությունների հիմնական գրավականն են համարվում։ Մենք ողջունում և կրկին անգամ մեր սկզբունքային համերաշխությունն ենք հայտնում, հայրենիքում և Սփյուռքում բոլոր ինքնորույն անհատներին և կառույցներին, որոնք Հայաստանի հզորացումը, անվտանգությունը, ՀՀ-Սփյուռք իրական եղբայրությունն ու միասնությունն են երազում և այդ ուղղությամբ ջանք չեն խնայում։ Ազգի հիմնական խնդիրն ապագային ուղղված համոզումների և հույսերի միասնությունն է։ Եվրոպայի Հայերի Համագումար 19 սեպտեմբեր 2017 թ.

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am