Սերժ Սարգսյանը փոխեց առանցքը. Կարապետյանները մնացին հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի թերեւս առանցքային գործնական նպատակը իրականում կապ չունի այն հռչակագրերի հետ, որոնք ներկայացվում են այդ հարթակում արդեն երկու օր շարունակ: Ընդ որում, ներկայացվում են մեկը մյուսից գայթակղիչ ու հետաքրքիր հեռանկարներ, հատկապես Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում: Այդ ամենը սակայն որեւէ աղերս չունի իրականության հետ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխող համակարգի հիմնարար հարցը՝ իշխանության դե յուրե լծակների, պատասխանատվության եւ կապիտալի բաշխվածության հարաբերակցության հարցը, որն այլ կերպ կարող ենք որակել իշխանության հարց: Ահա հենց այդ հարցում էլ իր գործնական նշանակությամբ դիտարկվում է Հայաստան-Սփյուռք համաժողովը Հայաստանի իշխանության համար պայքարող սուբյեկտների շրջանակում: Բանն այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումը, Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացումն ունի հենց ոչ թե համապետական եւ համազգային, այլ զուտ իշխանական, ներիշխանական, ներհամակարգային ֆունկցիոնալ նշանակություն: Համահայկական խորհուրդը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի բեւեռներից մեկը: Դա անկասկած է: Այդ գործընթացի առանձնահատկությունն ընդհանրապես բազմաբեւեռությունն է, որը հանդիսանում է նախագահի պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանի համակարգային վերամոդելավորման մեթոդաբանության առանցքը: Բեւեռների մի զգալի մասը ձեւավորվեցին Սահմանադրության փոփոխության ուժով: Դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունը բրգաձեւ կառույցից, ըստ էության, վերածվեց բազմաբեւեռ համակարգի, որտեղ միմյանց հակակշռում են խորհրդարանական եւ գործադիր կառույցները: Համահայկական խորհուրդը գործնականում լինելու է մեկ այլ հակակշիռ, ընդ որում ոչ միայն պետական իշխանության լծակներին, այլ նաեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ լծակի՝ Հայաստանի ներդրողների ակումբի, որը գործնականում հավակնում էր լիներ ծանրության յուրօրինակ կենտրոն: Սերժ Սարգսյանը գործնականում չունենալով ֆինանսական այդ կենտրոնին հակակշռելու համարժեք ռեսուրս, թեեւ նա գտնվում էր ակտիվ որոնումներում, փորձեց հակակշռել այսպես ասած բարոյական ռեսուրսով՝ համահայկական խորհրդի միջոցով: Համահայկական խորհուրդը, անկասկած, ֆինանսական կենտրոն չէ, սակայն դրա ձեւավորման գործընթացն ինքնին ստեղծում է ներդրողների ակումբի համար շոշափելի մրցակցություն, քանի որ Սարգսյանը առանցքն է փոխում: Եթե խորհրդարանական ընտրությունների շրջանում Կարեն Կարապետյանը մատուցեց Հայաստանի ներդրողների ակումբը, դրանով օրակարգային նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, ապա Սերժ Սարգսյանն այժմ մատուցում է համահայկական խորհուրդը եւ փոխում առանցքը, ընդ որում՝ առավել խորքային եւ ինստիտուցիոնալ կերպով: Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, եւ եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանեւրի հնարավորությունը: Զուտ ֆինանսական գերակայության դերը էապես նվազում է, քանի որ Կարապետյանները նմանվում են գնորդի, որի ձեռքում փող կա, բայց չկա դրանով գնելու ապրանք, որովհետեւ Սերժ Սարգսյանը «պահեստավորում» է այն համահայկական խորհրդում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am