Իշխանության փչած փուչիկը պայթեց, վտանգավոր ահազանգ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի իր ելույթով թերեւս խափանեց իշխանության գծած սցենարը։ Որպես կանոն վերջին տարիներին այդ համաժողովները ուղեկցվել են իշխանություններին հասցեագրված դիֆերամբներով, իսկ մյուս կողմից ուռճացրել են այն փուչիկը, որ ձեւավորվել է Հայաստան-Սփյուռք անքակտելի միավորում, սակայն Արամ Ա-ն սրտացավորեն ու մանրակրկիտ պայթեցրեց այդ փուչիկը։ Ի հեճուկս Վեհափառի, որի ելույթը կարծես թե գրվել էր նախագահականում, Արամ Ա-ն խոսեց առանց մի թիզ կաշկանդման, առանց կոմպլեքսների ու ճշգրիտ ախտորոշմամբ վեր հանեց Հայաստան-Սփյուռք շինծու հարաբերությունները։ Սփյուռքը Արամ Առաջինի բերանով նախ փոխանցեց, որ այլեւս չի ցանկանում հանդես գալ զուտ փող տվողի, ներդրում անողի, բիզնես դնողի կարգավիճակում եւ մի քանի անգամ շեշտվեց, որ ժամանակն է մասնակցություն ունենալ Հայաստանի կյանքին բոլոր ոլորտներում։ Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: «Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,- ասաց նա: Իհարկե, ակնարկը հասկանալի է, հատկապես Հայաստանի վարչախումբը լավ է տիրապետում «պատահական» ու միամիտ մեր սփյուռքահայ հայրենակիցներին թակարդը գցելու վարպետություններին։ Երբ ճոխ խոստումներով մեծ ներդրումներ են կորզում, իսկ հետո կամ դառնում բիզնես փայատերեր, կամ ամբողջությամբ տիրանում նրանց բիզնեսին՝ հերթական խաբված ու հիասթափված սփյուռքահային հիմնավորապես կտրելով հայրենիքից։ Սակայն միեւնույն ժամանակ դա չի կարող մեր հայրենակիցներին Հայաստանից ձեռքերը լվանալու, հեռվից հայրենիքը քննադատելու հոռետեսական տրամադրություններ բարձրացնելու սովորություն վերցնել։ Այո, ինչպես Արամ Ա-ն ասաց. «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»։ Այսինքն, մենք եւ հայրենիքը որեւէ մեղք չենք գործել, որ դրա ղեկավարումը ստանձնել են ապաշնորհ այրեր ու «պարպում» են Հայաստանը։ Քննադատել, եւ այն էլ, հեռվից կարող է ցանկացած ոք, բայց մի՞թե անկյուն քաշվելը եւ գառին գայլի առջեւ անօգնական թողնելը ամենամեծ մարդասիրությունն է։ Մի՞թե կրավորական կեցվածք ընդունելու եւ իշխանություններից «պատասխան» պահանջելու ժամանակը չէ։ Եւ որքան էլ նման ելույթները, ասել է թե իրավիճակի արձանագրումը հաճելի չլինի մեր երեւելի այրերին, ինչպես ասենք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր Արամ Ա-ի ելույթի ժամանակ ցուցադրաբար հոգոցներ հանում եւ հորանջում, կամ Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն էին անհաղորդ ու դիսկոմֆորտի մեջ հայտնվել։ Ընդամենը ժամանակն է այս պատմական ելույթի ցանկացած բառ, տառ սերտել ինչպես հանապազօրյա աղոթք ու առաջնորդել Հայաստանի վերածնման սուրբ գործը՝ թե սփյուռքից, թե Հայաստանից։ Ու գիտակցել, որ «շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած» եւ եթե բոլորս քաշվում ենք մի կողմ, ապա Հայաստանը հանձնում ենք նախ ներքին, ապա արտաքին թշնամուն։ Ի վերջո՝ ով ենք մենք առանց հայրենիքի, առանց պետության։ Անի Սահակյան    

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am