Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո. 168.am

2021թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» (Fly One) ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմեց ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով:

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ավիաընկերության կողմից ուղևորափոխադրումների մեկնարկից հետո պարբերաբար դժգոհություններ են հնչում թե սպասարկման որակի, թե ընկերության անպատասխանատվության վերաբերյալ: Մասնավորապես, հայտնի են դեպքեր, երբ «FlyOne Armenia» ավիաընկերության ուղևորները միայն թռիչքից քիչ առաջ՝ օդանավակայանում են տեղեկացել, որ իրենց թռիչքը չեղարկվել է:

Ի դեպ, այնքան շատ են նշված ավիաընկերությունից բողոքները, որ Քաղավիացիայի կոմիտեն մտածում է օրենսդրական լուծումներ գտնելու մասին:

Հատկանշական է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ «FlyOne Armenia»-ի դեմ մինչ օրս 5 հայցադիմում է ներկայացվել գումարի բռնագանձման պահանջով, որոնցից մեկով վճիռ է կայացվել հօգուտ հայցվոր ուղևորի:

Այսօր 168.am-ը հերթական ահազանգը ստացավ Երևան-Մոսկվա և Երևան-Քիշնև չվերթի ուղևորներից:

 Պարզվում է, այս չվերթերի ուղևորները օդանավակայանում հանկարծ անակնկալ իմացել են, որ գրանցվելու (check-in անցնելու) համար պետք է հավելյալ վճարել 30 եվրո:

«Եվ սա այն պայմաններում, երբ տեղի ընտրության համար լրացուցիչ վճարվել է, իսկ օդանավակայանում պետք է հանձնես ուղեբեռը: Փաստացի ուղեբեռը ստանալու և գրանցման կտրոնը ստանալու համար հաճախորդից պահանջում են նշված գումարը»,- ասացին մեզ հետ կապ հաստատած ուղևորները:

Դրան գումարած, ըստ ուղևորների, նախապես հերթի մեջ գտնվող անձանց չեն տեղեկացնում լրացուցիչ գումար վճարելու պարտավորության մասին:

«Յուրաքանչյուր ուղևոր միաժամանակ երեք թռիչքների առկայության պայմաններում մոտենում էր գրանցման պատուհանին, ստանում վճարում կատարելու մասին ծանուցումը, բարձրանում ավիաընկերության գրասենյակ, վճարում ու հետ վերադառնում, որպեսզի կրկին հերթ կանգնի ու գրանցվի»,- ասացին նրանք:

Շուրջ մեկ ամիս առաջ էլ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել «FlyOne Armenia»-ով թռչելու իր «տպավորիչ» փորձառության մասին:

Այնպես որ, որքան էլ ԱԺ ամբիոնից գովերգվի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը, ուղևորներն իրենք են տալիս դրա գործունեության գնահատականը:

դիտվել է 713 անգամ
Լրահոս
Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am