Ստորացում ու մղձավանջի բացահայտում` գրչի հարվածներով

Երևի թե սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ վերջին մի քանի օրերին Ալեքսանդր Լապշինի մեկնաբանությունները, գնահատականներն արեցին այն, ինչ աշխարհի տարբեր պետությունների դիվանագետներ չէին կարողացել իրականացնել... Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած և բանտից ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, կարծես, նախանձելի համառությամբ որոշել է ոչնչացնել Ալիևյան ռեժիմը` ողջ ուժով, և դժվար է ասել, թե այսքանից հետո` ուշքի գալու համար Ալիևին որքան ժամանակ անհրաժեշտ կլինի: Պարզ է մեկ բան` «ներում շնորհած» Ալիևը, եթե ենթադրեր, որ Լապշինի ազատ արձակումից հետո նա այսպիսի դիրք կբռնի` նրան, վստահաբար ադրբեջանական բանտում սպանած կլինեին: Հավանաբար, Ալիևը «հաշվարկել» էր, թե «ներում» շնորհելով Լապշինին` կարժանա Ադրբեջանի և իր հասցեին գովասանքի խոսքերի: Բայց... Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի ստորացուցիչ է Ալիևի համար: Լապշինը շարունակաբար գրառումներ է կատարում` ադրբեջանական բանտի մղձավանջի մասին: Նա նախ կտրականապես հերքեց ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե փորձել է ինքնասպանություն գործել Բաքվի բանտում, և իբր, Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել խեղճուկրակ ինքնասպանին ու որոշել է ներում շնորհել ինքնասպանության առասպելական փորձից հետո: Ընդհակառակը, նրան բանտախցում ծեծի են ենթարկել: Եվ հետո, նա գրել է` «ինչո՞ւ պետք է ես «ինքնասպան լինեի» մորս ծննդյան օրը, իմ արտահանձնման բանակցությունների վերջին փուլում»: Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Ավելի ուշ Բաքվի դատարանում Լապշինին առաջադրվել էր միայն երկրի սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանք: Հուլիսին դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Այսպես, Լապշինը Facebook-ի իր էջում հայերին կոչ է արել պինդ պահել Արցախը, քանի որ այն կորցնելուց հետո կարող է կրկնվել 100 տարի առաջվա ցեղասպանությունը: «Ամոթ է խոստովանել, բայց նախքան ադրբեջանական բանտում հայտնվելը ես անկեղծորեն ենթադրում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է և պետք է լուծվի՝ հարգելով Ադրբեջանի ազգային սահմանները: Ի՜նչ հիմարն էի: Ադրբեջանը դեռ 1988թ. է ահաբեկչություն սկսել հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում: Նացիստական juden frei սխեմայով, միայն հայերի նկատմամբ, ոչ թե հրեաների: Չնայած Ադրբեջանի հրեաների 95 տոկոսն էլ երկրից փախել են հենց նույն ժամանակ, երբ սկսվել է հակամարտությունը Ղարաբաղում: Մեղքից հեռու՝ հայերին վերջացնեն, կանցնեն հրեաներին, գենետիկ հիշողություն է: Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են. չէ՞ որ հրեա էլ այդ երկրում չի մնացել՝ մի քանի հազար: Մինչդեռ երբեմնի Միության ժամանակ գրեթե 100 հազար էին: Մինչդեռ իմ դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազի ստորագրությամբ մեղադրական արձանագրության մեջ բառացիորեն գրված է հետևյալը (մեջբերում). ... մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ», ինչն ապացուցում է Facebook-ի իր ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ նրա անջատողական գործողությունները... Ուշագրավ է, որ առավոտից երեկո իր հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայերեն անվանումը՝ Արցախը, համարում է անօրինական: Այսինքն` հայերենն անօրինական է, հայերին չի կարելի խոսել մայրենի լեզվով, ունենալ սեփական հավատը չի կարելի, և ընդհանրապես, իբր (քննիչ Տալիբովի մեջբերումը) «հայերի ցեղասպանությունը հորինված է. եթե թուրքերը նրանց մոռթած լինեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք...» Գեբելսը նյարդային ծխում է: Հայե՛ր, պի՛նդ կացեք: Այդ մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել մեռած ու վերջ: Եվ եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացե՛ք՝ նրանք կգան ձեզ բնաջնջելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Գազանացումն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- գրել է Լապշինը: Լապշինի հաջորդ գրառումն ուղղակի ջախջախում է ադրբեջանական իշխանությանն ու ցույց տալիս նրանց ստորաքարշության աստիճանը: Այդ մարդիկ ոչնչի առջև կանգ չեն առնում` «Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչելու մասին» պարտադրելու պահանջով։ Ահա ինչ է գրում Լապշինը: «Գիտեք, ինչն է ինձ ամենաշատը ապշեցրել Ադրբեջանում։ Ո՛չ, ոչ թե վաղ իսլամական խալիֆայության խավարամտությունը, որը թաքցնում են ժամանակակից առևտրի կենտրոնների քողի տակ։ Ինձ զարմացրել է, թե ինչպես է ադրբեջանցի ժողովուրդը ստորանում իմ առաջ՝ խնդրելով, որ Սաշա Լապշինը համաձայնի Ղարաբաղը ադրբեջանական տարածք անվանել։ Ադրբեջանցիները պոետների և վաճառականների քաղաքակիրթ ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային և վրիժառու ընկերների՝ վստահ, որ իրենց երկրի ապագան, իրոք, կախված է Սաշա Լապշինից։ Այնքան շատ ուժ և միջոցներ են վատնել, որ ես՝ ժամանակին անհայտ գրչակս, քիչ մնաց դառնայի Ադրբեջանում ամենաազդեցիկ մարդը։ Աուուու։ Ձեզ հետ ամեն բան կարգի՞ն է։ Դուք լրջորեն մտածում եք, որ ես ինչ–որ բա՞ն եմ որոշում Հայաստանի և շրջակա աշխարհի հետ ձեր հակամարտության մեջ։ Այսօր ես շռայլ եմ և Ադրբեջանին եմ նվիրում… Ալյասկան։ Վերցրե՛ք, իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ պետք է՝ հետույքներիդ քացի տալով, իրենց ասեք. «Լապշինը մեզ խոստացել է Ալյասկան, մենք նրանից անգամ տեղեկանք ունենք, որ նա Ալյասկան ճանաչում է Ադրբեջանի մաս։ Պատկերացնում եմ, թե Լուկաշենկոն ինչ փողեր է «քցել» Ադրբեջանին, որ Ադրբեջանի պատճառով համաձայնի փչացնել հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի և էլ չասած՝ Իսրայելի հետ։ Ինչ–որ մի բլոգերի համար։ Ահա թե ուր են գնում Կասպից նավթի փողերը։ Իսկ այդ ժամանակ ժողովուրդն աղքատության մեջ է՝ ստանալով ամսական 100-150 դոլար»։ Միայն մեկ-երկու գրառում` կտտանքների ենթարկված Լապշինի կողմից բավարար էր կարծիք կազմելու ադրբեջանական «նորաոճ» խանության ողջ թշվառության մասին: Բլոգերի ադրբեջանական մղձավանջի մասին լույսի սփռումը վստահաբար ամենամեծ ապտակն է, որ ոչ մի պետություն ու երկրի նախագահ, կամ դիվանագետ չի կարողացել հասցնել Ալիևին ու նրա խանական ռեժիմին: Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am