Ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը․ կարճ դիտարկում՝ բանտում գտնվող Խաչատուրովի հետ հանդիպումից

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․


«Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ: Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից.


- Ես տեսա ինտելեկտուալ գեներալի, ով բանտային պայմաններում անդադար ընթերցում է տարբեր թեմաների նվիրված գիտական գրքեր:

- Ես տեսա ստրատեգ գեներալի, ով բանտային պայմաններում աշխատում է տարատեսակ քարտեզների վրա և մշակում տեսություններ:

- Ես տեսա մտածող գեներալի, ով մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև, այսպես կոչված, անկլավների խնդիր ու դրանց կործանարար հետևանքներ:

- Ես տեսա հպարտ և անկոտրում գեներալի, ով հեգնական ժպիտով ու իր սպայական պատվի բարձրունքից է նայում իրեն ազատազրկման տարած այս ամբողջ գործընթացի և դրա մանր ու մեծ դերակատարներին:

- Ես տեսա իր սկզբունքներին և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորություններին ու գիտակցմանը հավատարիմ գեներալի, ով դրանք պաշտպանելու հարցում կարծես ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը և խստորեն հետևում է դրան:

- Եվ ի վերջո, ես տեսա ազատ գեներալի, հոգեպես և գաղափարապես ազատ քաղաքացու ու հայի, ով կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը:

Գեներալ Խաչատուրովը խնդրեց նախ իր շնորհակալությունը փոխանցել իր հետ կապված ստեղծված վիճակով բոլոր մտահոգներին, հատուկ ընդգծեց, որ շարունակում է մնալ հաստատակամ իր արտահայտած դիրքորոշումների և արված քայլերի մեջ և ամենակարևորը՝ խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի և իր հանդեպ կիրառվող հալածանքների ու անօրինականությունների վրա ասելով. «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է»:

Հ.Գ. Վստահ եմ, որ հետագայում հայոց պատմության այս փուլը անաչառ պատմագրության կողմից կոչվելու է Մեծ Ամոթի ժամանակաշրջան, երբ կործանվեցին արժեքներ, հալածվեցին նվիրյալներ և հերոսներ ու այդ ամենը տեղի ունեցավ լուռ հարմարվողների և պատեհապաշտների ամբոխների աչքի առաջ, սակայն Վիկտոր Հյուգոյի ձևակերպմամբ. «աղետները երբեմն հատկություն ունեն ամեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը շուռ տալու»:

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Գանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Բաքվից ասացին՝ երբ և ինչու են սպասում Նիկոլին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Կառավարության մոտ իրավիճակը սրվեց, երբ ակցիա անողները ցույց տվեցին՝ ինչ է սպասվում Նիկոլին (video) Նոր մանրամասներ Բագրատաշենի տեռորից ու խայտառակ իրավիճակից (video) Բաբայան Սամվե՛լ, մտիր էդ ծակդ․ Նաիրա Զոհրաբյան (video) Իշխանությունը տանում են Նիկոլի տակից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Մեր ֆոնդը 36 միլիարդ է․ ու՞ր են անհետանում թոշակառուների փողերը (video) Առաջիկայում իրավիճակն այնպես է փոխվելու, որ զարմանաք․ Նաիրի Հոխիկյան (video) Անահիտ Ավանեսյանն արձագանքում է ՔՊ-ի ներսից հարձակումներին (video) Կառավարության դիմաց իրավիճակը լարվեց․ ստու՛մ ես Աննա Վարդապետյան․ Սևազգեստ մայրեր (video) Ականազերծվում, հանձնվում են թշնամուն ամենազորեղ, պաշտպանված շրջանները․ Դավիթ Շահնազարյան (video) ՇՏԱՊ․ Բագրատաշենի մաքսատանը տեռոր է․ մարդկանց թույլ չեն տալիս մտնել Հայաստան (video) Նիկոլը չկարողացավ երկար թաքցնել ռուսական գաղտնիքը (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am