Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ
![Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ](/timthumb.php?src=/disc/26-08-23/6637198a9812fb3eb015e3acb80f7a4e.jpg&w=708)
Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:35-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գարսևան Գ.-ի վարած BMW մակնիշի և 23-ամյա Նահապետ Ս.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարսևան Գ.-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Արևիկ Գ.-ն և 64-ամյա Ավետիս Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։