Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անտանելի պաթոսն ու կեղծ օրակարգը

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքին ու դրանում հնչող ճառերին հետևելիս մարդ կարող է անհավասարակշիռ դառնել՝ անտանելի պաթոսի տիեզերական մասշտաբներից, կեղծ օրակարգից ու կեղծ հերոսներից: Ակամա հիշում ես հայտնի անեկդոտային ֆրազը․ «Չգիտեմ, թե ինչ է ասում, բայց վստահ է ասում»: Առաջին օրն է, բայց արդեն հասցրել եմ մի քանի գերնյարդայնացնող կետեր նշմարել: 1. Սերժ Սարգսյանն ու 4 միլիոնանոց Հայաստանը Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռեպատրիացիայի հաշվին նպատակադրված են ՀՀ բնակչությունը 2040 թվականին հասցնելու 4 միլիոնի: Բա, իհարկե, հեսա ու եկան: Սփյուռքն արդեն այնքան է վարժվել Հայաստանը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից սիրելուն, որ 2040 էլ չէ, 3040 թվականին այդքան ռեպատրիանտ չենք ունենա, եթե, իհարկե, խոշոր կատակլիզմներ չլինեն ու Հայաստանը բնակության համար պիտանելի միակ վայրը չմնա: Առհասարակ, կարևորագույն ցուցիչը Սփյուռքի՝ առ Հայաստան վերաբերմունքի, ՀՀ անվտանգության ապահովմանն անմիջական մասնակցությունն է, երբ սփյուռքահայ երիտասարդները գալիս են ու ծառայում են ՀՀ ԶՈւ-ում: Եթե սփյուռքից եկածների թվից հանում ենք Ռուսաստանից ու հետխորհրդային տարածքից եկած տղաներին ու թողնում ենք հենց սփյուռքը՝ բառի ակադեմիական իմաստով, ապա սփյուռքի մասնակցությունը ՀՀ սահմանների պաշտպանությանը կարելի է գնահատել 0: Ու խիստ հաճելի անակնկալ կլինի, եթե մինչև 2040 թվականը ոչ թե 4 միլիոն հայ լինի Հայաստանում, այլ ամեն տարի գոնե 400 սփյուռքահայ ծառայի ՀՀ ԶՈւ-ում: Չբարձրաձայնվող իրականությունն այն է, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում այնքան կազմակերպություններ ու կոնգլոմերատներ կան, որոնք ուղղակիորեն շահագրգռված չեն ռեպատրիացիայով, որ դրա վրա հույս դնելն անիրատեսական է: 2. Արամ կաթողիկոսն ու ուժեղացող սփյուռքը Ոչ մի կասկած չկա, որ Արամ Ա կաթողիկոսը հզոր հռետոր է, դրա հրամար էլ բացարձակ դատարկաբանությունն անգամ բուռն էքստազի է հասցնում միջին վիճակագրական հայի, եթե այդ դատարկաբանությունն ասվում է Արամ Ա-ի շուրթերով: Հայաստանի Հանրապետությանը ուժեղ սփյուռք պետք չէ: Հայաստանի Հանրապետությանը, առհասարակ, սփյուռք պետք չէ: Համենայն դեպս, ոչ ավելի շատ, քան պետք է Նորվեգիային, Կամբոջային, Բրազիլիային կամ էլ Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Առավել ևս՝ պետք չէ, եթե ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ու ՀՀ բնակչության պետք է համալրվի այդ սփյուռքը: Իսկ Արամ Ա-ին սփյուռք պետք է և որքան ավելի մեծ, այնքան ավելի լավ: Ի վերջո, Մեծին Տունն Կիլիկիոն հենց վերոնշյալ կոնգլոմերատներից մեկն է, որը բնավ շահգրգռված չէ ռեպատրիացիայով: Ничего личного, только бизнесс... Եթե սփյուռքը փոքրանում է, ու հայերը վերադառնում են հայրենիք, թուլանում է Անթիլեասը, նվազում են ֆինանսական հոսքերն ու ազդեցությունը հոգևոր հիերարխիայում: Ի դեպ՝ նաև այս պատճառով էին Անթիլեասն ու անձամբ Արամ Ա-ն սաբոտաժի ենթարկում սիրիահայերի հայրենադարձության գործընթացը: 3. Կարո Փայլանը՝ նոր հայկական մեսսիա Ժողովուրդ, հանգստացե՛ք, Կարո Փայլանը ո՛չ ռոք աստղ է, ո՛չ մեսսիա, ո՛չ էլ, մեծ հաշվով, համընկնող շահեր ունի ՀՀ-ի հետ: Կարո Փայլանը Թուրքիայի պետական այր է ու Կարո Փայլանի ուզած տեսլականը հզոր ու բարեկեցիկ Թուրքիա ունենալն է: Թուրքիա, այլ ոչ թե Հայքաստան: Դրա համար այդ նվաստացուցիչ էյֆորիան նրա շուրջ պետք է դադարեցնել: Իհարկե, հասկանալի է, որ մեր շատ լրագրողուհիներ ռոմանտիկ պոռթկումներ են ունենում բարետես Կարոյի կերպարից, բայց էրոտիկ ֆանտազիաները չպետք է ազդեն հանրային ընկալում ձևավորելու պրոցեսների վրա: Եվ վերջապես, ամենամեծ բանը, որ պակասում է Հայաստան-Սփյուռք համաժողովներին, դա անկեղծությունն է: Պետք է հայերով նստենք ու իրար դեմքին ասենք եղելությունը, որքան էլ դառը լինի: Իսկ ամենամեծ եղելությունն այն է, որ 21-րդ դարում գենը պետք է ստորադասվի, իսկ անձնագիրը՝ գերադրականացվի: Գրել է Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am