ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ քրդական չորս անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում, դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը:
«Ամենամեծ մտավախությունն ունի Թուրքիան: Բոլոր մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ, դեմ են քրդերի անկախացմանը: Քրդական 4 անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում կտրականապես դեմ են: Չորսն էլ ունեն այն մտավախությունը, որ այն դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ: Եվ երբ Իրաքյան Քրդստանը դառնա միջազգային իրավունքի սուվերենտ, գործընթացը կարող է դառնալ շարունակական»,-ասաց Արման Նավասարդյանը:
Ինչպես ասաց՝ անկախացմանը դեմ լինելու համար Թուրքիան ունի երկու պատճառ և Թուրքիան զգուշավորություն է ցուցաբերում: «Քրդերն ասում են, որ իրենց անկախությունը պետք է տարածեն նաև Քիրքուքում, քանի որ նրանք են ազատագրել այդ շրջանը: Իսկ այդ անկլավը Թուրքիայի հետ տնտեսական լավ հարաբերություններ է ունեցել: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան էժան գնով նավթ է գնել և վաճառել այլ երկրներ: Եվ, փաստորեն, Իրաքյան Քրդստանի անկախացմամբ հնարավոր է զրկվեն այդ աղբյուրից»,-ասաց Նավասարդյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը