Որտեղի՞ց առաջացավ նոր վարկի գաղափարը.Արամ Մանուկյան

ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, նշեց.«Վրաստանում բենզինի, դիզելի գները 40-50 տոկոսով ավելի էժան են, այդ դեպքում ինչպե՞ս են գները ձեւավորվում ՀՀ-ում: Նաեւ ուզում եմ իմանալ՝ դոլար-դրամի փոխարժեքի փոփոխությունների պարագայում գազի գինը մնալու է նո՞ւյնը: Նշվեց, որ երկու տոկոսով ՀԷՑ-ում պակասել է կորուստը, ստացվում է՝ այդպիսով ընկերության եկամուտները ավելացել են: Հիմա, արդյոք դա հիմք չէ՞ գազի սակագինը վերանայելու:Անցյալ տարվա օգոստոսի մեկին որոշում կայացվեց յոթ դրամով ավելացնել գազի սակագինը, որպեսզի այդպիսով փակեն ՀԷՑ-ի պարտքերը:Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ նոր վարկի գաղափարը՝ երեսուն մլն դրամանոց: ՀԷՑ-ից վստահեցնում են, որ դա իրենց պարտքը չէ»: «Բենզինի գների մասին, եթե ինձնից պատասխան եք ուզում ստանալ՝ ինչու է այդպես, ապա ասեմ, որ դա իմ գործառույթը չէ: Ես կարող եմ միայն մասնավոր կարծիք ասել, սակայն պետական կառույց եմ ներկայացնում եւ ձեռնպահ կմնամ:Գազի սակագինը սահմանի վրա մեկ տարի առաջ 189 դոլար էր, որը իջեցվեց 165 դրամի: Նախ ասեմ, որ Գազպրոմը, որ ստորագրել է ՀՀ կառավարության հետ պայմանագիր, նշել է, որ 2015թ.՝ մեկ տարվա ընթացքում պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք փոխարժեքի տատանումներով ինքը կրել է։ Նշենք, որ մեկ տարի առաջ փոխարժեքը 413 դրամ էր, ինչպես նաեւ՝ պետք է փոխհատուցի այն ներդրումները, որոնք կատարել է: Հիմա նոր բանակցություններ են գնում՝ հետագայում գազի գինը սահմանին վերանայելու համար: Ինչ վերաբերում է կորուստներին, ապա ՀԷՑ-ը դեռ այն ժամանակ ասել էր, որ կա երկու պատճառ՝ հաշվեկշռի մեր կանխատեսումների անհամապատասխանություն, որը ՀԷՑ-ի մեղքով չէ, ու որը մենք պարտավոր ենք փոխհատուցել, նաեւ՝ վատ կառավարումն էր»,-պատասխանեց Ռ.Նազարյանը:  

դիտվել է 158 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am