Պետությունների ավելի քան 130 ղեկավարների և արտաքին գործերի ավելի քան 100 նախարարների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին սկսվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը :
Հինգ օրվա ընթացքում նրանք կքննարկեն հակամարտությունների կանխման ու կարգավորման, կլիմայի փոփոխման հետևանքների դեմ պայքարի, սցիալ-տնտեսական զարգացման հարցերը և արդիականության մյուս գլոբալ հիմնախնդիրները:
Առաջիկա շաբաթվա ընթացքում հերթականությամբ Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանան ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների, համաշխարհային կազմակերպությանն առընթեր դիտորդների կարգավիճակով օժտված Վատիկանի եւ Պաղեստինի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի քարտուղարությունում, սպասվում է, որ համաժողովի աշխատանքին կամասնակցեն պետությունների 90 ղեկավարներ և կառավարությունների 39 ղեկավարներ:
Ընդհանուր բանավեճը կմեկնարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և ԳԱ-ի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ելույթներով: Այնուհետև ելութ կունենա Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Նրանից հետո առաջին անգամ ԳԱ-ի ամբիոն կբարձրանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը