Թղթե շերե՞փ, թե՞ թղթե իշխանություններ

«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները գեներացնում էին այն գաղափարը, թե դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախին նվիրված նիստ գումարվի։ Ու քանի որ քննադատություններ կային, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում, իշխանականները վստահ պատասխանում էին, թե իրենց դիմումը լինելու է ճիշտ ժամանակին, որպեսզի կարողանան հասնել կոնկրետ բանաձևի ընդունմանը։ Եվ, ահա, վերջապես ՀՀ իշխանությունները դիմեցին Անվտանգության խորհուրդ, ու նիստը գումարվեց։ Թվում էր, թե բոլոր անհրաժեշտ պայմանները կային, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև ընդունվեր: Խնդիրն այն է, որ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, այլ հեղինակավոր մասնագետներ ու իրավապաշտպաններ անկախ փորձագիտական կարծիք էին ներկայացրել, որ Արցախում ցեղասպանական գործողություններ են իրականացվում՝ կիրառելով բնակչությանը սովի մատնելու եղանակը։


Նույնիսկ Թուրքիայից մի խումբ գործիչներ և մտավորականներ միջազգային հանրությանը կոչ արեցին դադարեցնել Արցախի շրջափակումը՝ Ալիևին անվանելով բռնապետ։ Այսինքն, պատշաճ դիվանագիտական աշխատանքի դեպքում շատ մեծ էր հավանականությունը, որ Անվտանգության խորհրդում կարող է Ադրբեջանին դատապարտող և պարտավորեցնող որոշում ընդունվել, որը հայկական կողմը կարող էր օգտագործել Բաքվի վրա ճնշում գործադրելու և միջազգային միջամտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ուստի, պատահական չէ, որ Հայաստանում ու Արցախում ուշիուշով հետևում էին, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո պետք է որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի, բայց որևէ փաստաթուղթ չընդունվեց, ինչը Բաքվում որակեցին որպես դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ալբանիայի ներկայացուցիչը նույնիսկ Ադրբեջանի օգտին հանդես եկավ։

Փաստացի, հայկական կողմը կորցրեց դիվանագիտական դաշտում հաջողության հասնելու ևս մեկ հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանի ներկայացուցիչը, խեղաթյուրելով փաստերը, այնպես էր ելույթ ունենում, որ տպավորություն կարող էր առաջանալ, թե Արցախում հումանիտար աղետ չկա, իսկ իրավիճակի բարդացման մեղավորը Հայաստանն է։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչը Արցախի թեման ներկայացրեց որպես Ադրբեջանի ներքին գործ, ու այս իրողությունը միջազգային դերակատարներից որևէ մեկը կասկածի տակ այլևս չի դնում, որովհետև հենց ՀՀ ղեկավարությունն է հայտարարել, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի կողմից նման հայտարարություն չարվեր, ապա կարող էր ուրիշ լինել նաև միջազգային հանրության կամ գոնե դրա մեծ մասի դիրքորոշումը։ Պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմն էլ նիստի ընթացքում կարող էր հավել յալ փաստարկներ ներկայացնել, որը չարվեց։

Օրինակ՝ հայկական ներկայացուցչության ավելի դիտարժան ելույթի դեպքում կարելի էր լուսանկարներ ու տեսանյութեր ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Բացի այդ, ՀՀ արտգործնախարարը չներկայացրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում ԱԽ-ից իրավիճակը փոխելու համար կամ ինչ ճանապարհ է տեսնում։ Ու քանի որ Ադրբեջանին հաջողվում է մնալ անպատիժ ու շարունակել իր հանցագործ գործելակերպը, ապա Բաքուն շարունակում է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ տարածքային նկրտումները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շատ ակտիվ է և պարբերաբար դիմում է միջազգային տարբեր կառույցների, թե իբր «արևմտյան ադրբեջանցիները» ցանկանում են վերադառնալ իրենց «պատմական» տարածքներ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է անընդհատ սադրանքներ հրահրել և սրել իրավիճակը։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցներ են արձակվում ոչ միայն Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, այլ նաև Կապանի օդանավակայանի ուղղությամբ։

Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել, թե Հայաստանն իր տարածքում չի կարող գործարան կառուցել, շահագործել հանքեր ու օգտագործել օդանավակայանը։ Սա էլ բավական չէ, Բաքվից պահանջներ են հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, սպառազինություն ձեռք բերի և այլն։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, ու ադրբեջանական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս շպրտելու մասով որևէ գործողություն չկա թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում։ Այնինչ, եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեին կամ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին բանաձևեր ընդունվեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ, ու Բաքվի՝ խելահեղության հասնող նկրտումները որոշ չափով կզսպվեին։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները որևէ հաջողության չեն հասնում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հարցում։ Թեկուզ, եթե պատերազմից հետո Հայաստանը ռազմականապես թուլացել է, ապա գոնե դիվանագիտական դաշտում հաջողությունների հասնելու համար պայմաններ են ստեղծված։ Բայց այս ուղղությամբ արդյունքներ գրանցելու փոխարեն ՀՀ իշխանություններն են իրենց ապիկար քաղաքականությամբ այնպիսի պայմաններ ստեղծում, որ Հայաստանը ամեն անգամ հայտնվի պաշտպանվողի ու զիջողի դերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am