Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մի քանի հատվածներում ռումբեր են տեղադրված և պայթելու են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը կատարում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը