Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 11-ին Արարատի զորամասում ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանին սպան բռնել էր թմրանյութ օգտագործելիս, ապտակել էր ու նշանակել ծառայողական քննություն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննության ժամանակ զինվոր Գրանիկ Խնկոյանը անուններ է տվել, թե ով կամ ովքեր են օգտագործել թմրանյութը։ Ավելին՝ զինվորը ինքնասպանությունից առաջ արտահայտություն էր արել. «Թույլ չեմ տա իմ ծնողը իր գլուխը կախի սրանց մոտ»։ Արդյոք մայորի ապտակը զինվորին դրդեց վերջ տալ կյանքին, թե նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»՝ դժվար է ասել: Հուսանք՝ քննությունը կպարզի:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օգոստոսի 11-ին ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանի դեպքով մեղադրանք է առաջադրվել, ու տնային կալանքի տակ է պահվում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն՝ առերևույթ հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելու համար։

Նկատենք՝ նախաքննական մարմինը չէր հրապարակել, թե ինչու էր մայորը բռնության ենթարկել զինվորին, մինչդեռ ակնհայտ է, որ սպան զինվորների գործողությունների մասով խայտառակ բացահայտում է արել ու ընքացք տվել։ Ինչո՞վ են զբաղված ՀՀ իրավապահ մարմինները, երբ զորամասերում զինվորները թմրանյութ են օգտագործում, ինչո՞վ են զբաղված Զինվորական դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, երբ սպան զինվորին սթափեցնող ապտակ է տալիս, ու մյուսները երևույթը արմատախիլ անելու համար անգործության են մատնված։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին և 11-ին Արարատի զորամասում իրենց կյանքին վերջ էին տվել երկու ժամկետային զինծառայող ՝Ժորա Կարապետյանը և Գրանիկ Խնկոյանը։ Գրել էինք, որ Ժորա Կարապետյանին ինքնասպանության էին հասցրել ծառայակից ընկերները (թեման եղել է դիրքում քնելը), իսկ, ահա, Գրանիկ Խնկոյանի ինքնասպանությունից առաջ զորամասում միջադեպ էր եղել»։

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը Իրանի իշխանությունները ներկայացրել են Բանդար Աբբաս քաղաքում պայթյունի պատճառը ՀՀ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Հավատավոր ժողովուրդը ապշած է՝ ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում․ Դանիելյան Նպատակը՝ Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է․ փաստաբանը՝ Մակար և Հովնան Սրբազաններին ՔԿ հրավիրելու մասին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am