Հայաստանում Չինաստանի դեսպանատանը օգոստոսի 17-ին տեղի է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելություն․ հանդիպմանը Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին հարց ուղղվեց՝ Լաչինի միջանցքի խնդրի հետ կապված, ինչին ի պատասխան դեսպանը նախ ասաց, որ Չինաստանը աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման հարցում։
«Չինական կողմը մշտապես ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ այս վերջին զարգացումներին և մտահոգություն է հայտնում ներկա իրավիճակի և դրա հետևանքների վերաբերյալ։ Մենք միշտ հետևում ենք նորություններին, և այդ հարցը մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այդ հարցը լուծելու միակ միջոցը երկխոսությունն է. պետք է երկու երկրները խոսեն և այս հարցը խաղաղ ճանապարհով լուծեն։ Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը։ Այդ հարցը պետք է լուծվի նաև ընդհանուր միջազգային ճանաչված օրենքների և միջազգային հարաբերություների նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց բարգավաճումը։ Չինական կողմն աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ դրանում»,-ասաց դեսպանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը