ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆԱՉ ԼՈւՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

​2023թ. օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակելու մասին հարցը: ​​​​​​​Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներկայացուցիչները և ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ:​ Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների:​​​Արգելափակված միջանցքը բացելու մասին Ֆրանսիայի, Մալթայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե:​​Քննարկումն ավարտվեց առանց հարցի լուծման վերաբերյալ որևէ որոշում ընդունելու:​Հարկ է նշել, որ ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ և ոչ մի միջազգային կառույցից: Ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը թիրախավորում էր Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում արցախահայության դեմ, երբ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, իսկ 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին: ​​​​​​​​​​​​​Անհրաժեշտ է նշել, որ Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակելու մասին հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկել է 2022թ. դեկտեմբերի 21-ին: Սակայն, այն ժամանակ նույնպես հարցի քննարկումն ավարտվել է առանց հարցի լուծման վերաբերյալ որևէ որոշում ընդունելու: ​ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ կապված հարկ է նշել նաև հետևյալը. 2022թ. սեպտեմբերի 13-ին, երբ օկուպանտ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին Հայաստանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 15-ին քննարկել է հարցը: Եվ ի՞նչ: Պատժվե՞լ է Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Դո՞ւրս է եկել Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքներից: Ոչ: ​​​​​ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տվյալ հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով իր զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ ահա թե, մասնավորապես, ինչ է ասել նա իր ելույթում. «Երկու երկրներն էլ գրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պնդելով… իրենց տարածքային ամբողջականության խախտումների մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս վտանգավոր սրացման կապակցությամբ՝… և կոչ ենք արել կողմերին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»: ​​​​​Այս դեպքում հարց է առաջանում, իսկ 1993թ. ՄԱԿ-ը այն դիրքո՞ւմ է եղել, որ ընդունել է չորս ադրբեջանամետ ռեզոլյուցիա:​​​​​​​​​​Եթե սա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի վերաբերմունքը ՄԱԿ-ի անդամ հանդիսացող պետության՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացնելու հարցի առնչությամբ, ապա ենթադրելի էր, թե ինչպիսինը կլինի ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծան առնչությամբ: ​​​​​​​​​​​Ավելին՝ Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի բնականոն երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ գործնական բովանդակությունից զուրկ, անվճռական մոտեցումը տեսնելով` օկուպանտ Ադրբեջանը կարող է՛լ ավելի լկտիանալ և դիմել անկանխատեսելի քայլերի։ Եթե սրան էլ ավելացնենք Քաշաթաղի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման հարցով 2022թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհետևանք քննարկումը, ապա Ադրբեջանի՝ է՛լ ավելի լկտիանալու և անկանխատեսելի քայլերի դիմելու հնարավորության հավանականությունը էապես կարող է մեծանալ: ​​​​​​​​​«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք գործողությունների ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:​​​​​Փաստորեն, ՄԱԿ-ի նշյալ կոնվենցիայի իմաստով օկուպանտ Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնել արցախահայությանը: Այսինքն՝ արցախահայությունն այժմ ցեղասպանության է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Այս իրողությունը փաստել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն 2023թ. օգոստոսի 7-ին հրապարակած իր փորձագիտական եզրակացության մեջ: ​​​​​​​​​​​​​​Օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2022թ. դեկտեմբերի 21-ին և 2023թ. օգոստոսի 16-ին տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանության համար Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվելու և մնալու է անպատիժ: ​​​​​​​​​​​​​Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնության: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն: ​​​​​​​​​​​Ըստ այդմ՝ ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում:
​Հաշվի առնելով՝
• Արցախահայության կամարտահայտությունը, այն է՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը (1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվե),
• հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
• Ադրբեջանի՝ արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու փաստը,
Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:​​​​​​​​Անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: ​​​​​​​​Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին:​​​​​​​​Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և Արցախի հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, նա հասկանում է միայն և բացառապես միայն ուժի լեզուն: ​​​​​​​​​​​​Եթե ժամանակին ուժով հետ բերվեր Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր: ​​​​Ուժով պետք է վերականգնել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ​​​​​​ քաղաքագետ​​​​​​​​​​​

դիտվել է 1073 անգամ
Լրահոս
Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն․ Տեր Նարեկ Ի՞նչ ասաց Արշակ Սրբազանը դատարանում. նա կալանավորվեց 2 ամսով (video) Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Փաշինյանը չի մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը․ Արծվիկ Մինասյան (video) «Սա անաստվածություն և անբարոյականություն է․ Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ Փաշինյանին» (video) Հենց հիմա՝ Արշակ Սրբազանի գործով դատական նիստերի բակում (video) Տեր Վրթանեսը Արցախցու համար ոչ մի բան չի արել, նա մեր համար Սրբազան չէ․ Մետաքս Հակոբյան (video) Փաշինյա՛ն, ավելի լավ է զավակ պարգևել աշխարհին, քան մեր զավակներին զրկել կյանքից․ հերոսի մայր (video) Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ Փաշինյանի թուրքական ծրագրի վերջին կետն է․ հաջորդը գնալու է Վեհափառի հետևից․ Անի Կարապետյան (video) Ո՞վ է ցուցմունք տվել Արշակ Սրբազանո դեմ. ինչ նոր մանրամասներ է հայտնում փաստաբանը (video) Դեսպանատնե՛ր, ամոթ է, ձայն հանեք՝ 4–րդ սրբազանն է կալանավորվում․ Մալխասյան (video) Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած. Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է #ՈՒՂԻՂ. «Ահաբեկչություն Եկեղեցու դեմ. Նիկոլի ծրագիրը պայթեց». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն․ Վահե Հովհաննիսյան Ալիևը կրկին խոսել է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության մասին Կրկին արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ» Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ «Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն է ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞». Լիլիթ Բլեյան Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am