Ինչու տասը տարի անց Արկադի Վարդանյանի նկատմամբ իշխանությունը կրկին հաշվեհարդար տեսավ

Հավանաբար շատերը հիշում են, թե ինչպես 2000թ. հոկտեմբերի 30-ին ռուսաստանաբնակ հայ գործարար և հրապարակախոս, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանը Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեց: Դրանից ընդամենը շաբաթներ առաջ Հայաստան այցելած Վարդանյանի մարզերում ընդամենը մեկ ամսվա հանդիպումները բավական եղան, որպեսզի նրա համախոհների թիվը տասնապատիկ աճեր: Հանդիպումների ընթացքում արծարծվեցին բազում հարցեր, որոնք բխում էին շարքային հայաստանցու սրտից: Որ երկիրը հայտնվել է անդունդի եզրին, որից խուսափելու միակ ուղին իշխանափոխությունն է: Հիշում եք նաեւ այդ ժամանակների միակ տղամարդուն՝ Ռոբերտ Քոչարյանին իր հայտնի արտահայտությամբ, «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեր հայրենիքում ինքը միակ տղամարդն է: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք այն տղամարդիկ, որոնք իրենց տղամարդ չեն համարում», ամենուր այս մոգական կոչով բանակ էր ավելացնում Արկադի Վարդանյանը: Այս խոսքերը բորբոքեցին ժողովրդին: Մարդիկ ինքնաբուխ շարժվեցին դեպի նախագահական: Իսկ երեկոյան Վարդանյանի բնակարան եկան ոստիկանները ու նրան տարան Արաբկիրի «քաղմաս»: Նույն գիշերը Կենտրոնի դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանը, առանց դատական նիստ հրավիրելու կարդաց վճիռը. 10 օրվա ազատազրկում՝ չարտոնված երթ կազմակերպելու համար: Հետո չորս ամիս էլ ԿԳԲ-ի պադվալում անցկացնելուց հետո Արկադի Վարդանյանը հարկադրված հեռացավ Հայաստանից: Տարիներ անց նա բացահայտեց, որ այդ պատմական հանրահավաքը նախապատրաստելու շրջանում հանդիպումներ էր ունեցել իրենց ընդդիմադիր քաղաքական գործիչ համարող Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի և այլոց հետ: Ավաղ, թվարկվածներից և ոչ մեկը հավատարիմ չմնաց ամպագոռգոռ խոստումներին: Ոչ ոք նրան չէր աջակցել: Արկադի Վարդանյանը Հայաստան վերադարձավ 13 տարի անց, երբ նախագահական ընտրություններ էին ու միմյանց դեմ պայքարում էին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, սակայն հետո հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հետընտրական հանրահավաքներում ու ելույթներ ունեցեցավ: Մայիսի 18-ին անսպասելի նրան ձերբակալեցին, մեղադրանք առաջադրվեց, Վարդանյանի կասկածում են ընկերոջ հորը թունավորելու մեջ: Ձերբակալությունից հետո Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից մամուլին սենսացիոն տեղեկություններ հայտնի դարձան: Պարզվեց՝ Արկադի Վարդանյանին եւ նրա ընկեր Արսեն Ավետյանին սկսել են հետեւել, կասկածելով, որ նրանք պետական հեղաշրջում են նախապատրաստում եւ որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին: Հեղաշրջման նախապատրաստվող փորձի մասին ԱԱԾ-ին հայտնել է ոմն Սամվել Կուռոյան: Նա հաղորդել է, որ Արկադի Վարդանյանը եւ նրա ընկերը՝ «Արսեն անունով բարձրահասակ, գեր տղամարդը», ահաբեկչական ակտ են նախապատրաստել ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ: Այս մարդը հետագայում ոչ հարցաքննության է կանչվել, ոչ առերեսումների, ոչ էլ այն մարդիկ են հարցաքննվել, որոնց անունները նա տվել է: Սամվել Կուռոյանը, որը, ըստ գործի նյութերի, բնակվում է Երեւանում՝ օրավարձով, եւ պատահական գործերով է զբաղվում, ԱԱԾ ավագ քննիչ Աղաջանյանին հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ցույցերի ժամանակ Արցախի Մարտունու շրջանից ժամանած նախկին ազատամարտիկ Արմեն Աբրահամյանի հետ՝ «Դուշման» մականունով, նախագահի երդմնակալության հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ծանոթացել է Արկադի Վարդանյանի եւ Արսեն Ավետյանի հետ: «Ինձ մոտեցան անծանոթ երկու տղամարդ եւ առաջարկեցին միասին սրճել Օպերայի հարեւանությամբ գտնվող «Շոկոլադնիցա» սրճարանում»: Եւ հենց իբր այդ սրճախմության ժամանակ էլ նրանք անծանոթ տղամարդուն հայտնել են, որ պատրաստվում են հեղաշրջում իրականացնել: 2013-ից Արմավիրի գաղութում պատիժը կրող Վարդանյանը պարբերաբար դիմում է ՔԿՀ-ի ղեկավարությանը կիսափակ ռեժիմից կիսաբաց ռեժիմին անցնելու համար, սակայն գործընթացը ըստ նրա փաստաբան Նիկոլայ Գրիգորյանի ապօրինաբար ձգձգվում է: Արկադի Վարդանյանի որպես մեր քաղաքական դաշտի ընդդիմադիր միավորներից մեկի պատմությունը ապացույցն է այն բանի, որ Հայաստանում որեւէ մեկը չի կարող իշխանության դեմ քայլ անել, նույնիսկ եթե այդ մարդը գործարար է ու եկել է Ռուսաստանից, բայց եթե չունի վերջինիս դաբրոն, ապա կարող է օրերի ընացքում փոշիացվել նրա վաստակը: Իսկ այսքանից հետո ակնկալել, որ Հայաստանում պետք է ընդդիմադիր դաշտ զարգանա եւ կայանա, միամտություն է: Ըստ ամենայնի իշխանությունները 2013-ին վախեցել են Արկադի Վարդանյանի ֆիզիկական ներկայությունից եւ հնարավոր զարգացումներից: Ի վերջո, իրենք այն աստիճան են չորացրել Հայաստանը, որ փոքրիկ կայծը խոշոր հրդեհի պատճառ կդառնար: Անի Սահակյան

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am