Ալիևի թիմը, սկզբունքորեն, չի ցանկանում վերջ դնել այս հակամարտությանը․ Մարկելով․ Alphanews.am

Իլհամ Ալիևի թիմը, սկզբունքորեն, չի ցանկանում վերջ դնել ԼՂ հակամարտությանը, քանի որ Բաքուն չի լուծել իր ներքին խնդիրները. Ադրբեջանն, ինքնին, բավականին աղքատ երկիր է՝ ցածր կենսամակարդակով։ Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկելովը: «Միգուցե ես ձեզ զարմացնեմ, բայց իմ կարծիքը կարտահայտեմ, թող մեր հեռուստադիտողն այն գնահատի: Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկող փորձագետներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Իլհամ Ալիևի թիմը, սկզբունքորեն, չի ցանկանում վերջ դնել այս հակամարտությանը։

Դուք զարմանում եք, թե ինչու նա չի ցանկանում, որ այն ավարտվի: Ինչու՞ է այդպես: Որովհետև, երբ որևէ երկրի ղեկավարություն ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, նա անընդհատ խթանում է բանակցային գործընթացները, անընդհատ մեղմացնում է փոխադարձ հակամարտությունների ռեժիմները»,-ընդգծել է փորձագետը։

Մարկելովը մանրամասնել է. «Այսինքն, նրանք նմանատիպ լուծումների չեն գնում։ Կամ սրացումներ են լինում կամ ռազմական բախումներ։ Իրերն իրենց անուններով կոչենք, դրանք քաղաքական պատմության մեջ բնութագրում ունեն: Այն, ինչ հիմա կատարվում է արցախցիների հետ՝ կենցաղային պայմանների խախտում, տրանսպորտ, տեղաշարժ, բուժօգնություն, այս ամենը պատմաքաղաքական տերմինով կոչվում է ցեղասպանություն։ Կարելի է, իհարկե, խոսել ձեւակերպման, բովանդակության մասին, բայց սա, իրականում, մի ազգի ուժի ցուցադրությունն է մյուսի նկատմամբ, եւ սա միանգամայն ակնհայտ է։

Եվ ահա ևս մեկ քար այս գործընթացի այգում՝ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որ այս հակամարտությունը չսառեցվի։ Ինչո՞ւ։ Քանի որ Ադրբեջանը պետք է իր ներքին քաղաքականությունը կառուցի ինչ-որ բանի վրա։ Հավատացե՛ք, միայն թվում է, թե երկիրը տնտեսապես զարգացած է, այս ամբողջ նավթարդյունաբերությունը, Կասպից ծովը… »:

Ըստ քաղաքագետի՝ ով եղել է Բաքվում, գիտի, որ երբ քայլում ես գլխավոր փողոցով, իսկապես, հիշեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունները, բայց 100 մետր քայլում ես այն կողմ, եւ այն արդեն բավականին հեռու է Էմիրություններից։ «Բաքվում ընդամենը երեք քառակուսի կիլոմետր լավ տեղ կա, ու վե՛րջ։ Սա ասում եմ, քանի որ Բաքուն չի լուծել իր ներքին խնդիրները, Ադրբեջանն, ինքնին, բավականին աղքատ երկիր է՝ բնակչության ցածր կենսամակարդակով։ Եվ Ալիևի այս բոլոր տարօրինակությունները, մրցավազքը, դրանով է պայմանավորված, այսինքն՝ նրա թիմին պատերազմ է պետք։ Պե՛տք է, շատ է պետք հակամարտություն։ Նրանք անընդհատ իրենց շարքային քաղաքացիներին, որոնք ունեն հսկայական թվով խնդիրներ, Արցախի գաղափարն են նետում՝ որպես պատմական մեծ առաքելություն:

Երկրորդ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունը։ Հասկացե՛ք, սա շատ կարևոր է, դուք կարող եք ապացուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտության ակնհայտությունը, որքան ուզում եք, կարող եք առաջնորդվել քաղաքական «արդարություն» բառով, բայց ո՞ւմ կողմն է արդարությունը։ Բոլորը հասկանում են, որ այս հակամարտության արդարությունը Հայաստանի կողմն է։ Ուստի, Ադրբեջանում բոլորը վաղուց հաշվարկել և հասկացել են, որ ինչ արդյունք էլ լինի, Արցախի՝ որպես հայկական տարածքի կարգավիճակի պահպանումը, որը պատմական և տնտեսական արմատներ ունի Հայաստանի հետ, կթուլացնի Ադրբեջանի ղեկավարի թիմին»։

«Այսօր ոչ ոք չի ուզում թույլ լինել, ուստի ամեն ինչ անելու են: Արցախին հարվածելը ժողովրդի ուշադրությունը շեղում է և, իհարկե, արցախյան թեմայի բարձրաձայնումն ու հասարակությանը կենտրոնացնելն այդ փաստի վրա, նշանակում է՝ մենք դեռ ցույց կտանք մեր ուժը։ Եվ երրորդը, եթե նրանք ցանկանային լուծել հակամարտությունը, նկատի ունեմ ադրբեջանական կողմին, ապա հավատացե՛ք, դա ցույցկցուցադրեին։ Այսինքն, պայմանական ասված, մարդը դուրս է գալիս և մեկ Շվեյցարիայում, հետո Գերմանիայում, ապա Ամերիկայում կազմակերպվող բոլոր այդ հավաքույթների ժամանակ հրապարակում է իր կարգավորման ծրագիրը։ Ոչ ոք ադրբեջանական ծրագիր չի տեսել, միայն խոսակցություններ ։ Եվ սա կոչվում է քաղաքական դեմագոգիա։ Եվ այս քաղաքական դեմագոգիան հերթական գործիքն է, որը ցույց է տալիս, որ ծրագիր չկա, քանի որ ցանկացած ծրագիր այսօր կբախվի «արդարություն» բառին։ Ալիեւի թիմը գիտի, որ սա անարդար հակամարտություն է հայ ժողովրդի տեսանկյունից, եւ հետեւաբար, Ադրբեջանը այն մինչեւ վերջ ձգելու է»,- ընդգծել է քաղաքագետը։

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Արցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամ Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանն Աստանայում ՃՈ տեսուչը 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին «Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թիվը 3 տասնյակ է Ուկրաինան օգոստոսին դեֆոլտ կհայտարարի․The Economist «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ Պուտինը վաղը կմեկնի Ղազախստան Առաջնությանը Հայաստանի մասնակցությունը սահմանափակվել է Պետրոս Ղազարյանի ներկայությամբ՝ որպես հանդիսատես, իսկ դրանից հետո սրճարաններից մեկում` որպես այցելու Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման հետ Հայ Առաքելական Եկեղեցու թուլանալուց միշտ ուրախացել են հայ ժողովրդի թշնամիները... Մյուս իրականության մեջ էս դժոխքի ԱԺ նախագահն է՝ Իսպանիայից Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am