«ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է միջազգային կառուցակարգում, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել, որը կարող է ձևավորել որոշակի կոալիցիա տվյալ պետության դեմ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ ի՞նչ նշանակություն ունի Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելը։
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել էր Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը։
«ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը թե ինչ եզրակացություն կստանա, դժվար կանխատեսելի է, քանի որ այնտեղ կա որոշումների կայացման մեխանիզմ, որը հակասական է, քննարկվում է տասնամյակներ շարունակ, այն աստիճան, որ նույնիսկ Ֆրանսիան կոչ է արել վետոյի իրավունք ունեցող մնացած չորս պետություններին վետո չկիրառել, եթե ԱԽ մուտք է արվում ցեղասպանության վերաբերյալ դիմում, այն, ինչ արդեն տեղի է ունենում ԼՂ-ում։ Այն, որ ՀՀ-ն դիմելու էր ՄԱԿ-ի ԱԽ, դա պարզ էր, մինչև հիմա Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում, ընդհուպ մինչև բեռներն ուղարկելը՝ որպես հումանիտար օգնություն՝ ցույց տալու համար ԱԽ անդամներին, նաև միջազգային հանրությանը, որ եթե միջազգային իրավունքի երկու պատասխանատու սուբյեկտներ կան այդ տարածքում, որոնք վերահսկում են այդ տարածքը, չեն գործում, հետևաբար ստացվում է, որ նրանք մասնակից են ցեղասպանությանը»,-ասաց Արա Ղազարյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը