Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շրջանակներում պետք է հանգուցալուծումներ գտնել մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությունը։
Ավելի վաղ Գոնչարը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշակում են տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ ռուսական առաջարկները: Նրա խոսքով` Մոսկվան չի ձգտում հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպումների, ինչն անում են արևմտյան գործընկերները:
«Ինչ-որ մեկին, գուցե, ձեռնտու է գործընթացի արագացումը, որպեսզի որքան հնարավոր է արագ ինչ-որ բանի հասնեն, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետագայում կիրագործվի: Գոնչարը հենց դա է նկատի ունեցել իր ելույթում»,- ասել է Զայցևը։
Նա ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների տարրերից մեկն է։
«Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին ու Երևանին այդ փաստաթղթի նախապատրաստման հարցում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակները բոլոր մակարդակներում»,- ասել է Զայցևը։
Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու վերաբերյալ Երևանից և Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի․ մի շարք բարդ հարցերի վերաբերյալ պետք է լուծումներ գտնել։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը