ԱՄՆ Գլենդել քաղաքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։
Ակցիան մեկնարկել է ավտոերթով, հնչել են ելույթներ։ Այնուհետև նստացույց է տեղի ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց։
Այս մասին հայտնում է քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը, որը ևս մասնակցել է ակցիաներին։
«Մենք ուզում ենք արթնացնել այստեղի քաղաքական գործիչներին, որպեսզի կատարեն այն խոստումները, որոնք տվել են մեզ։ Կոչ ենք անում այստեղի բոլոր հայերին միանալ մեզ։ Պահն օրհասական է, չգիտենք՝ վաղն Արցախը կլինի, թե՝ ոչ»,- նշել է Մարկարյանը՝ հավելելով․ «Իհարկե՝ բոլորի պետք է մեր պահանջները ներկայացվեն, բայց պահանջը լարժեք չի լինելու, եթե չզուգակցվի մեկ այլ պահանջով։ Այս արհավիրքի պատճառը Հայաստանի կառավարության շենքում նստող անձի հայտարարությունն է, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Մինչև այդ գլխավոր խնդիրը չի լուծվել, միջազգային հանրությունը չի կարող բան անել»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը