Մոսկվայում տեղի է ունեցել «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանեկան արարողությունը։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում: Հարսանեկան խնջույքը կազմակերպվել էր Ռուսաստանի մայրաքաղաքի էլիտար հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում, իսկ նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն էր: Հարսը կրում էր Zuhair Murad հարսանյաց զգեստ:
Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը, Յանա Չուրիկովան և անգամ իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին երեկ ուրախացրել են հայկական հարսանիքի հյուրերին, հայտնում է Комсомольская правда-ն` անդրադառնալով հարսանիքին:
Մի քանի տարի առաջ բեմը լքած Ալլա Պուգաչովան բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով,գրում է Комсомольская правда-ն:Նա թղթակցի հետ զրույցում անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: -Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի` ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը