Նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ․ ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբ

Հայաստանյան ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբը օգոստոսի 5-ին քննարկել է էներգետիկ եւ ազգային անվտանգության տեսանկյունից նոր ատոմային բլոկի տեխնոլոգիական ընդունելի լուծումները, ուրվագծել դրա հզորության եւ այլ հարաչափերի առավել հեռանկարային մեծությունները։

Նախաձեռնող խմբից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական, տ.գ.թ. Կ.Սարգսյանը, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական, տ.գ.թ. Գ.Սեւիկյանը, «ՀայԱտոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տ.գ.դ Վ.Պետրոսյանը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Կասկադ Էներգո» ՍՊԸ , «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, «PROEX» ՓԲԸ ներկայացուցիչները, այլ մասնագետներ:

Մասնակիցների կարծիքով ՀՀ սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունի նոր ատոմային բլոկի կառուցումը:

Քննարկմանը ընդգծվեց, որ նոր ատոմային էներգաբլոկը հնարավորություն կընձեռի վերգտնել Հայաստանի երբեմնի դերակատարումը՝ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն, կապահովի էլեկտրաէներգիայի արտահանման շոշափելի ներուժ: Ինչը կնպաստի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային ուղղով, կերաշխավորի ԵԱՏՄ եւ ԵՄ էներգետիկ շուկաների հետ արդյունավետ համագործակցությունը: Մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովը, հետագայում նաեւ մի շարք այլ երկրներ ատոմային էներգետիկան ճանաչել են որպես «կանաչ էներգետիկա»:

Նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են փորձարկված եւ հուսալի տարբերակներ՝ հիմնված այսպես կոչված «100 ռեակտոր-տարի» սկզբունքի վրա: Բացի այդ, մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արդյունաբերական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն:

Մասնակիցները ընդգծեցին, որ հաշվի առնելով ատոմային բլոկ(եր)ի կառուցման տեւողությունը, նախապատրաստական եւ այլ աշխատանքների բազմափուլ եւ համալիր բնույթը, անհրաժեշտ է աշխատանքները սկսել հնարավորինս շուտ՝ պահպանելով շրջահայացությունը, կարգապահությունը եւ արհեստավարժությունը:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am