Երբ սեփական մաշկը Հայրենիքից կամ ճշմարտությունից թանկ է

«Փաստ» օրաթերթը գրում է. Որոշ տարուբերումներից ու չեմուչումներից հետո նախօրեին ԱԺ քննիչ հանձնաժողովում, որն, ըստ անունի, իբր քննում է 2020 թ. պատերազմի հանգամանքները, հանդես գալու հնարավորություն ստացավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Թե հանրության՝ Նիկոլ Փաշինյանի համար, մեղմ ասած, ուշագնաց չլինող մասն ինչպես է վերաբերվում այդ «քննիչ հանձնաժողովին», հանրահայտ է: Մի շարք մեկնաբաններ միանգամայն հիմնավորված նշում են, որ այդ «քննիչ հանձնաժողովը» իրականում հետապնդում է քաղաքական ու քարոզչական նպատակներ, որոնցից առաջինը պատերազմի ու դրա հետևանքների համար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարող թիմի պատասխանատվությունը լղոզելը, անգամ «ջրելն» է, ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանին որպես մի հզոր զորավար, Նապոլեոն կամ Մակեդոնացի ներկայացնելը, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը «նախկինների», իրենց իսկ նշանակած նախարարների, զինվորականների, հանգամանքների վրա բարդելով: Մենք ևս առանձնակի պատրանքներ չունենք նման «քննիչ հանձնաժողովի» գործունեության հետ կապված: Բայց դա արդեն այլ թեմա է: Հիմա վերադառնանք Տոնոյանին:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մոտ 1 տարի 10 ամիս կալանավորված է: Նա պայմանավորվել էր, որ հանձնաժողովում հանդես կգա ուղիղ հեռարձակման պայմանով (ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունեցել վերջերս): Այդ պայմանն, ի վերջո, բավարարվեց: Հետաքրքիր է այն, որ քաղաքական կամ հասարակական ակտիվություն դրսևորող առանձին շրջանակներ ինչ-ինչ ակնկալիքներ ունեին Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթից: Քավ լիցի, ինքը՝ Դավիթ Տոնոյանը, ելույթի ու հարցուպատասխանի ընթացքում լիովին չեզոքացրեց այդ ակնկալիքները՝ միանգամայն հստակ ու բացահայտ ցուցադրելով, որ ինքն այդտեղ է եկել բացառապես 1 նպատակով՝ իրեն կալանավորած իշխանությանը, ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանին եթե ոչ գովաբանելու, ապա առնվազն ջրից չոր դուրս գալու նրանց մղումները սպասարկելու նպատակով: Ու նա իր հանձնառությունը, նկատենք, հիմնականում կատարեց: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ:

Առաջինը այն, որ միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կալանավորված իրենց իսկ թիմակիցը (չնայած ինքն իրեն թիմակից չի համարում, այլ կառավարության անդամ), գտնվելով կալանքի տակ, ինչ-որ բան կարող է բացահայտել:
Երկրորդը` կա այդպիսի հասկացություն՝ «ստոկհոլմյան սինդրոմ», դա այն է, օրինակ՝ երբ պատանդն սկսում է աջակցել իր պատանդառուին, գործել ու խոսել նրա օգտին: Եթե շատ չմանրամասնենք, ապա Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ «քննիչ հանձնաժողովում» ունեցած ելույթը ավելի շուտ հենց «ստոկհոլմյան սինդրոմի» ցուցադրություն էր՝ գործողության մեջ:

Երրորդը՝ իշխանությունից նման կախվածության մեջ գտնվող անձնավորությունը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ գործարք է կայացրել իշխանության հետ, ինչպես կարծում են շատերը: Օրինակ՝ այսպես. հանձնաժողովում արտասանում է այն, ինչ պետք է իշխանությանը և որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ: Ճիշտ է, հետաքրքիր զուգադիպությամբ հենց երեկ՝ «քննիչ հանձնաժողովի» փակ նիստին զուգահեռ «ճշտում» տարածվեց, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ՝ իր ժամանակին: Ուշադրություն դարձնենք, որ թեպետ խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության։

Ինչևէ... Ի դեպ, մի առիթով նշել ենք, որ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հնարավոր է համագործակցել կամ ինչ-որ բան պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր իրեն պե՞տք է, որ իքս անձնավորությունը կալանավորվի, ուրեմն՝ կկալանավորեն նրան, պե՞տք է, որ բաց թողնեն, բաց կթողնեն, որպեսզի կարճ ժամանակ անց կալանավորեն: Հենց դրա «կարիքը» լինի: Ի դեպ, վերը ասվածի համատեքստում միանգամայն բնութագրական է, որ հենց այն ժամանակ, երբ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը ինչ-որ բաներ էր պատմում Դավիթ Գալստյանի (մամուլում նա ավելի շատ հիշատակվում է որպես «Պատրոն Դավո») կողմից զենք հայթայթելու աներևակայելի ունակությունների մասին, լրահոսում տեղեկություն տարածվեց հիշյալ Դավիթ Գալստյանին նորից կալանավորելու մասին:

Մասնավորապես, հաղորդվեց, որ վերաքննիչ դատարանը օգոստոսի 1-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Իսկ դա նշանակում է, որ նա կրկին կկալանավորվի: Էլի հանգամանքներ կան, որ արժե առնվազն արձանագրել Դավիթ Տոնոյանի՝ հանձնաժողովային հայտնության առնչությամբ: Խոսքն այն մասին է, որ անձինք, որոնք ժամանակին առանցքային պետական պաշտոններ են զբաղեցրել, պարզվում է, առաջնորդվում են գերազանցապես սեփական մաշկի պահպանության մոտեցմամբ: Այսինքն, իրենց մաշկին բան չլինի, ինչ ուզում է՝ լինի: Եվ մեկ դիտարկում, որ արձանագրելի ու ցավալի է միաժամանակ: Այ, Դավիթ Տոնոյանը երկար-բարակ պատմում էր, թե ռազմատեխնիկական ինչ հարաբերակցություն կար պատերազմի նախաշեմին, ինչ հագեցվածություն ԱԹՍ-ներով կամ դրանց դեմ պայքարի միջոցներով, խոսում էր պատերազմին անպատրաստ լինելու, իր ռազմադիվանագիտական (պահ-պահ-պահ) գիտելիքներով պատերազմը կանխել չկարողանալու մասին:

Ու դա այն նույն Դավիթ Տոնոյանն է, որ պատերազմի սկզբում հայտարարում էր, թե՝ եթե պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց՝ ակնարկելով, որ Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի: Դա ադեկվա՞տ պահվածք է: Դա, ուրիշ բան չասենք, ազնիվ մարդո՞ւ, պետական գործչի՞ պահվածք է: Լսում էի Դավիթ Տոնոյանի երկար-բարակ խոսքը ԱԺ քննիչ հանձնաժողովում ու այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս սղոցում էր հետևյալ միտքը. «Աստվա՜ծ իմ, ու սրանք այսպես, նման «մոտեցումներով» պետություն են ղեկավարել ու ղեկավարում...»: Ու խոսքը ամենևին միայն Տոնոյանի մասին չէ... Խոսքը բոլորի մասին է՝ հատկապես «գերագույն գլխավոր հրամանատարի», որին նույն Տոնոյանը այդպիսին ցանկանում է տեսնել նաև խաղաղ ժամանակ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am