Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն:
Համազեկուցողները «Թուրանի» գրասենյակում հանդիպում են ունեցել գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հետ, ով կարճատև ձերբակալությունից հետո ազատ է արձակվել սեպտեմբերի 11-ին:
Համազեկուցողներից Ստեփան Շեննաքը զրույցի ժամանակ անդրադարձել է գործակալության` Ադրբեջանի հարկերի նախարարության հետ ունեցած խնդիրներին:
«Մենք նախարարության կողմից գործակալության դեմ սկսված հետաքննության առաջին իսկ օրերից աջակցությունն ենք հայտնել «Թուրան»-ին, որը համարում ենք Ադրբեջանում տեղեկատվության և լրատվության վստահելի և անկախ աղբյուր»,- ասել է համազեկուցող Շեննաքը:
Քննարկել են Ադրբեջանում լրատվական դաշտի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և «Թուրան» գործակալության հեռանկարների և զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը