«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «նոր հարցաքննություն՝ նոր նիկոլություն»

Փաշինյանական իշխանույթունն այսօր կազմակերպել էր հերթական շոուն ԱԺ այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում», որն ընդամենը 1 խնդիր է լուծում՝ պարտակել Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գործած ոճիրները կոնկրետ 2020 թվակաանի պատերազմի հետ կապված: Հիմնական խնդիրը, որ հետապնդում է բացառապես նիկոլականներով «գործող» հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին «սպիտակ ու պուպուշ» ներկայացնելն է: Կարճ ասած՝ «ի՜նչ աներ խեղճ Նիկոլը...» փերֆեքթթիվիական մակարդակով:

Այսօր հանձնաժողով էր բերվել ավելի քան 1 տարի ու տասը ամիս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը: Այո՛, այն անձնավորությունը, որ 2018-ին, լինելով բարձրաստիճան պաշտոնյա վազեվազ ճամբարափոխ եղավ ու շտապեց արագորեն իր ծառայությունները մատուցել «նոր տերերին»:

Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանին ինչու էր պետք «նախկիններից վերցրած» նման մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում: Պետք էր հենց նման ճամբարափոխված, անսկզբունք մեկը, ում հետո կարելի կլիներ հեշտությամբ «քավության նոխազ» դարձնել ու ներկայացնել:

Եվ ահա, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, Նիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Քոչարյանի անվան «քննիչ հանձնաժողովում» լիովին արդարացրեց բոլոր այն սպասելիքները, որ կարող էր ունենալ նրան մոտ 2 տարի բանտում պահող իշխանությունը:

Այստեղ էլ կարելի էր վերջակետ դնել, քանի որ պարզ է, չէ՞ թե ինչ արժեք կարող են ունենալ ինչ-որ մեկի հանձնաժողովային վկայությունները, եթե նա Նիկոլ Փաշինյանի կալանավորն է, եթե չասենք՝ պատանդը:

Այդ տեսանկյունից նույնիսկ թեթևակի ժպիտ են հարուցում մեր որոշ հայրենակիցների այն դիտարկումները, որ Դավիթ Տոնոյանը «քննիչ հանձնաժողովում» ինքնամոռաց, անձնուրաց կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ պետք է նա պաշտպաներ, եթե ոչ իր թիմակցին ու անմիջական վերադասին: «Թիմակցի» պահով էլ հետաքրքիր դրվագ եղավ: Տոնոյանն ասաց, թե ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ է եղել, այլ ոչ՝ թիմակիցը: Ինչպիսի՜ նվիրվածություն:

Բայց կրկնենք՝ իսկ ո՞ւմ պիտի պաշտպաներ Դավիթ Տոնոյանը, եթե նա Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նրա գործակիցը՝ առնվազն 44-օրյա պատերազմի հրահրման և այդ պատերազմում կանխամտածված Հայոց բանակը պարտության տանելու ոճրագործություններում, և վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կալանավորն է:

Մի՞թե պարզ չէր, որ նման վիճակում գտնվող, նման կախվածություն ունեցող մեկը, այն էլ՝ Դավիթ Տոնոյանի նման մեկը, որ երբեք էլ որպես քիչ թե շատ գնահատելի ֆիգուր առանձնապես աչքի չի ընկել, «քննիչ հանձնաժողովում» ընդամենը փորձելու է ա) պլստացնել Նիկոլ Փաշինյանին, բ) պլստալու տեղ ապահովել նաև իրեն համար: Ու պարզ է, որ Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթն ընդամենը կեղտոտ գործարք է փաշինյանական իշխանության հետ, բացահայտ առևտուր՝ բանտարկությունից ազատվելու ակնկալիքով:

Վերջին հաշվով, նա ավելի քան մեկուկես տարի բանտում է, այդ ի՞նչ են այդքան երկար քննում Նիկոլ Փաշինյանի «գերպրոֆեսիոնալ» քննիչները, որ այսքան ժամանակում Տոնոյանին վերաբերող գործը դատարան դեռ չի մտել:

Այնպես որ, թե այսօր նա ժամերով ինչ լոլոներ էր պատմում, ինչպես էր ինքն իրեն ու իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ասածներին հակասող բաներ ասում, միգուցե կարող է հետաքրքրել շոուների սիրահարներին կամ հայկական սերիալների գիտակներին: Ինչ վերաբերում է իրական քննությանը, ապա այդպիսին կարող է և լինել, բայց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկված կլինի: Դավիթ Տոնոյանը, ի դեպ, այսօր շարունակ այն թեզն էր առաջ տանում, թե Հայաստանն անպատրաստ էր նման պատերազմի, հնարավորություններով զիջում էինք, որ իր ռազմադիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները չբավարարեցին, որ ինքը կարողանա թույլ չտալ այդ պատերազմը:

Ու ահա այդ անձնավորությունը, հիշեցնենք, գործնականում գրեթե հայտարարված օրով պատերազմի նախօրեին նստում է օդանավ բուլղարիենարում մտերիմի ծննդյան քեֆի մասնակցելու համար: Իսկ երբ վերադառնում է, խրոխտ հարցազրույց է տալիս ու հոխորոտում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսել է թե՝ Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու: Դավիթ Տոնոյանն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն չի հանում այն մասին, որ այդ թվում իր ցուցումով իր ենթակաները կանխամտածված խաբում ու մոլորության մեջ են պահում հանրությանը, բոլոր հայերին:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

դիտվել է 284 անգամ
Լրահոս
COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am