Հրապարակը գրում է.Կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ Հրազդանի քաղաքապետի որդուն ոսկե մեդալով պարգեւատրելու շուրջ բարձրացված աղմուկից հետո արդյոք Սերժ Սարգսյանից դիտողություն ստացե՞լ է այն բանի համար, որ նախապես չեն տեղեկացրել իրեն, թե ում է պարգեւատրում։ Հիշեցնենք, որ քաղաքապետի անչափահաս որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել մի մարդու, որը մահացել էր, իսկ ՀՀ նախագահն անձամբ պարգեւատրել էր պատանուն՝ լավ առաջադիմության համար։ Հետագայում ԿԳ նախարարը հայտարարեց, որ նախագահը տեղյակ չի եղել՝ ցուցակը ներկայացրել է ԿԳՆ-ն։ Նախարարը բացասական պատասխան է տվել՝ դիտողություն չի արվել իրեն։ Նման խնդիր, կարծում եք, չի՞ էլ առաջանա։ Լեւոն Մկրտչյանը հորդորել է փակել Հրազդանի քաղաքապետի որդու թեման։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը