Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդիներն ու թմրանյութի պատմությունները. իրավապահների բացահայտման հետքերով․ ArmLur.am

ArmLur.am–ը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդիները հերթական անգամ թմրանյութի պատմության կիզակետում են։
Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ, իրականացվում է «Ոսկե երիտասարդները չպետք է մարսեն թմրամիջոցները» օպերացիան:

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին և 2-րդ դասակների պարեկները մի քանի ուղղությաններում դարանակալումներ են կատարում և արդեն Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ժամը 16:00-ի սահմաններում, կանգնեցնում են BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևանի բնակիչ 30-ամյա Նորիկ Մեյրոյանը, պարեկներին հայտնում է, որ իր ավտոմեքենայի մեջ թմրամիջոց կա և այն իր անձնական օգտագործման համար է:

Պարեկները նրան և նրա հետ եղած 2 ուղևորներին թմրանյութ պահելու, օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Հրազդանի բաժին: Տեղում պարզվում է նաև, որ ուղևորներն են Երևանի բնակիչներ 28-ամյա Արեգ Չախոյանը և 30-ամյա Ռոբերտ Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ենթարկվում են անձնական խուզարկության, որի արդյունքում Ա. Չախոյանի մոտ հայտնաբերվում է անձեռոցիկի մեջ փաթեթավորված թվով 6 հատ առանց գրառման դեղահաբեր, ինչպես նաև թվով 10 հատ «Вука Вука» գրառման և 1 հատ «Татасорт» գրառմամբ դեղահաբ, իսկ Մեյրոյանը հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա պայուսակի մեջ ունի կանեփանման զանգված, որը նախատեսված է իր անձնական օգտագործման համար՝ որպես թմրամիջոց:

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ն. Մեյրոյանի, Ա. Չախոյանի և Ռ. Գալստյանի հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր-ի 396 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Ն. Մեյրոյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, Ա. Չախոյանն ու Ռ. Գալստյանը բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Չախոյանը ԱԺ նախկին պատգամավոր, քրեական պատմություններով հայտնի Նվեր Չախոյանի որդին է:

Նկատենք, որ նախկին պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում․ դեռեւս 2013 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 2 երիտասարդի։

ժամը 22։30-ի սահմաններում Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննել են «Մերսեդես Բենս 450» մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով և մեկ կաթուցիչ։

Նշված ավտոմեքնայում է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը, և Երևան քաղաքի ավագանու անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը»։

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am