Ի՞նչ սցենարներով կարող են ընթանալ իրադարձություններն «Արցախում և նրա շուրջ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է,- օրերս «Ալֆա նյուզի» եթերում նկատեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով:- Ես ցավում եմ սրա համար, որովհետև սկզբից մենք պիտի լինեինք, հետո նոր մեր բարեկամը։ Բայց այսօր ստացվել է այնպես, որ մեր արցախցիների դաշնակիցը ՌԴ-ն է՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հետաքրքրություններով»: Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումը, որքան էլ ցավալի է, բայց և ռեալիստական է, եթե չասվի՝ դառը իրականությունն է:

Դժվար է հակադարձել նրա դիտարկմանը, կամ ավելի շուտ՝ արձանագրմանը. «Ցավոք, այս պահին Հայաստանից ոչ մի սպասում չկա, այստեղ նույնիսկ քննարկելու, մեկնաբանելու, ասելու ոչինչ չկա, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է, ցավոք։ Արցախցիների դաշնակիցը շարունակում է մնալ Մոսկվան»: Թե Արցախում խաղաղապահ ուժերով ներկայացված Ռուսաստանի դաշնակցությունը ինչպես է արտահայտվում այս պաշարումային շրջանում, նույնպես դժվար չէ արձանագրել: Ռուսական խաղաղապահները չունեն բացահայտ առճակատման գնալու և Արցախի «կյանքի ճանապարհը» անօրինաբար շրջափակած ադրբեջանական ելուզակներին հեռացնելու կամ վնասազերծելու հրաման, այլապես դա վաղուց արած կլինեին: Իսկ չունեն նման հրաման, քանի որ Մոսկվան չունի նման քաղաքական որոշում: Հնարավոր է՝ այլ պայմաններում լիներ նման որոշում, սակայն Նիկոլ Փաշինյանի խայտառակ ու պարբերաբար կրկնվող հայտարարություններն առ այն, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, կաշկանդում են Արցախի հայությանը, թեկուզև իրենց ինչ-ինչ շահերից ելնելով աջակցել ցանկացող մեր բոլոր բնական դաշնակիցներին:

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության՝ Արցախն ուրանալու մասին հայտարարությունը կապկպում է սակավաթիվ դաշնակիցների ձեռուոտը, կաշկանդում նրանց հնարավոր գործողությունները և կանգնեցնում փաստի առաջ: Ի դեպ, այն մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններն են էականորեն փոխել իրավիճակը, Ռուսաստանը հայտարարեց բացահայտ, իսկ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ միջնորդավորված ու աղմկահարույց արտահայտություն, որը, հասկանալի է, հետո պաշտոնապես չհաստատվեց, չնայած դա չի նշանակում, որ Մարսելում հայերի հետ փակ հանդիպման ժամանակ նա նման բան չէր ասել, առավել ևս, որ պաշտոնապես դա չհերքվեց էլ: Վիկտոր Սողոմոնյանը միանգամայն իրավացի է այն առումով, որ ՀՀ իշխանությունը ներկայացնող և Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին հայտարարություններից հետո էլ Ստեփանակերտը, Արցախի մեր հայրենակիցները իսկապես էլ չեն կարող որևէ սպասում ունենալ ՀՀ-ից:

Այլ հարց է՝ Հայաստանի ժողովուրդը, այլ հարց է Սփյուռքը: Մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ Հայաստանում թեպետ կան որոշակի խմորումներ ու գործընթացներ («Հայաքվե»՝ Արցախի ուրացումը քրեականացնելու նպատակադրությամբ ստորագրահավաք, առանձին ցույցեր և այլն), բայց, մեծ հաշվով, հրապարակներում ու փողոցներում չկան թեկուզ տասնյակ հազարավորներ, որոնք կոշտ պահանջներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ Արցախն ուրանալու հետ կապված: Այստեղ արժե ուշադրություն հրավիրել «Ալֆա նյուզի» եթերում Սողոմոնյանի արած ևս մեկ դիտարկման վրա, որը, կարծում ենք, այս ամբողջ թնջուկում անկյունաքարային պահ է. «Չէր ձևակերպվում Արցախի ուղերձը. ի՞նչ են ուզում մեր եղբայրները, քույրերը Արցախում, ինչպիսի՞ մոդել են պատկերացնում, ո՞ւր են շարժվում, ինչի՞ց են գոհ-դժգոհ: ...Ինչո՞վ է տարբերվում նոր փուլը։ Հենց Արցախը ձևակերպեց իր ուղերձը, ցավոք, արդեն ծանրագույն վիճակում էինք, հիմա հումանիտար աղետի ոչ թե շեմին ենք կանգնած, այլ այդ աղետը արդեն իսկ տեղի է ունենում։

Հենց Արցախը ձևակերպեց ուղերձը, պատկերը փոխվեց: Հայաստանի հանրության ներսում սկսվեց որոշակի շարժ, որը, կարծում եմ, դեռ զարգանալու է և, հաշվի առնելով գործընթացի նոր լինելը, Սփյուռքում սկսվեց որոշակի գործընթաց: Տեսնում ենք Հայ դատի գրասենյակների ակտիվությունը»: Հիմնական հարցը հենց սա է: Վերջին շրջանում բոլորս տեսանք Արցախում պատերազմից հետո զանազան «կռուտիտներով» իր նախագահական կարգավիճակը պահած Արայիկ Հարությունյանի ցուցադրական դրսևորումները, նստացույց անելը՝ որպես «ծայրահեղ միջոց», հայտարարությունները, նրա պետնախարարի հայտարարությունները: Բայց դրանք ցուցադրական, այսպես ասած՝ շոուի մասն են: Էականը քաղաքական բովանդակությունն է, որը պետք է հստակ լինի: Իսկ նման բան չկա: Հստակ կա միայն ուղերձ առ «միջազգային հանրություն», որ հասնեն օգնության, ինչ-որ կերպ ազդեն Ադրբեջանի վրա, որ վերջ տա Արցախի պաշարմանը, որն իրականացնում է բնիկ հայկական Արցախը հայաթափելու, հայությանը կոտորածի ու սովի մատնելու անթաքույց ու Ալիևի կողմից բացեիբաց հռչակվող նպատակներով:

Ավելին, այս ամբողջ ընթացքում Ալիևը բացահայտորեն, առանց երկիմաստությունների հայտարարում է և իր ամեն մի գործողությամբ ցույց է տալիս, թե ինչ է պատրաստվում անել կամ ինչ անմարդկային նպատակադրումներ ունի Արցախի հայության հետ կապված: Այն, ինչ անում է Ալիևը, միջազգային տրիբունալին անհապաղ հանձնելու ենթակա ոճրագործի, պատերազմական հանցագործի, ցեղասպանություն իրականացնողի պահվածք է: Եվ, օրինակ՝ ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ևս ադրբեջանական իշխանության նմանօրինակ պահվածքի շղթայում մի օղակ է: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «դիվանագետները» այդ ամենը օգտագործելու ոչ մի մտադրություն չունեն, այլ ընդամենը նպատակ են դրել իրականացնել «Արցախը հանձնենք ու թուրքերի հետ առուտուր անելով կուշտ ապրենք (մինչև կմորթեն)»՝ իրենց ողորմելի «բանաձևը»:

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես նպատակ ունենար աջակցելու Արցախի մեր հայրենակիցներին, ապա ոչ թե «մարդասիրական օգնություն-շոու» կկազմակերպեր, այլ իրեն Ալիևի հետ բանակցությունների, հանդիպումների մղող «միջազգային հանրության» առաջ նախապայման կդներ՝ բանակցությունները հնարավոր է շարունակել միմիայն այն բանից հետո, երբ կբացվի Բերձորի միջանցքով ճանապարհն ու կապահովվի այդ ճանապարհով անխափան երթևեկությունը: Հիմնականը. Արցախում ներկայում առկա իշխանությունը, իսկ որ ավելի նախընտրելի է՝ Արցախի ազգային ուժերը, գործիչները պետք է համախմբեն եղած ողջ ներուժն ու հստակ ձևակերպեն իրենց ուզածն ու նպատակադրումը:

Եթե շատ պարզ, ապա Արցախի հայությունը, որ հազարամյակներով ապրում է իր բնօրրանում, ընդամենը ուզում է շարունակել ապրել ու արարել սեփական հողի վրա, պահպանել իր ազգային ինքնությունն ու իր պատմամշակութային ահռելի ժառանգությունը, հավատը, լեզուն: Արցախի հայությունն ունի ինքնորոշման նույնպիսի իրավունք, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ: Ու Արցախի ժողովուրդը հանուն այդ նպատակի պատրաստ է պայքարել ու հենց հիմա էլ պայքարում է իսկապես՝ մինչև վերջ: Հենց այդ հստակեցումները լինեն, կարելի է չկասկածել, որ անշրջելի զարգացումներ կսկսվեն նաև անմիջականորեն արդեն Երևանում: Մեր փրկությունը, այս կոյաճահճային վիճակից մեր ելնելու մեկնարկը, ինչպես դա նախկինում էլի է եղել, Արցախից է տրվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am