Երբ խոսում են վիճակագրությունն ու սպանությունները

Հայաստանում վերջին ամիսներին քրեական իրավիճակը կրկին լարված է: Հանրապետության տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակներում տեղի են ունենում զինված ռազբորկաներ, կրիմինալ խմբերի բախումներ, որոնց ժամանակ, դժբախտաբար մարդկային ճակատագրեր են կանգ առնում։ Արդեն իսկ կա հաշվարկ, որ 10 սպանված և 10 վիրավոր կա 3 ամսում, ընդ որում՝ սա միայն հրազենից կատարված դեպքերի վիճակագրությունը։ Սեպտեմբերի 14-ին՝ երեկ Երեւանի կենտրոնի բանուկ հատվածում տեղի ունեցած կրակահերթը, որին զոհ է գնացել մեկ անձ ու եւս մեկը վիրավորվել է, կրկին առաջացրել է հասարակության զայրույթն ընդդեմ ոստիկանության, նրա անգործության, բացառապես իշխանության անվտանգությունը պահպանելու, քաղաքական ձերբակալություններ կատարելու եւ այլնի մասին։ Տարբեր կողմից հարցադրումներ են հնչում՝ Հայաստանում ինչու է պետության ուսերին բեռ դարձել ոստիկանական ուռճացված համակարգը, ինչու են տարեցտարի ավելացնում Ոստիկանության բյուջեն, երբ երկրում ոչ հանցագործությունների թիվն է նվազում, ոչ էլ հասարակական կարգի ապահովման մակարդակն է բարձրանում եւ ոչ էլ կրիմինալ վիճակը նահանջում, եթե չասենք հակառակը։ Եւ ահա այստեղ է, որ հարց է բարձրանում՝ գուցե մենք որպես պետություն լավ չե՞նք նայում մեր ոստիկանությանը: Այս հարցին պատասխանելու համար ներկայացնենք վիճակագրությունը: Նախ արձանագրենք, որ Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետությունների շարքում է: Իհարկե կոնկրետ ցուցանիշ չի հրապարակվում, ոստիկանությունն այդ տվյալը խիստ գաղտնի է պահում։ Նշենք, սակայն, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 1000 է: Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կա մոտ 1000 ոստիկան, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Իսկ ինչպե՞ս է ֆինանսավորվում ոստիկանությունը պետբյուջեից։ Պարզվում է՝ վերջին մի քանի տարիներին «Հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգություն» հոդվածով ՀՀ պետբյուջեից հատկացված գումարները բացառապես աճել են։ 2010թ. - 34.7 մլրդ դր. 2011թ. - 36.8 մլրդ դր. 2012թ. - 37.8 մլրդ դր. 2013թ. - 46.3 մլրդ դր. 2014թ. - 52.4 մլրդ դր. 2015թ. - 61.7 մլրդ դր. Պարզ երեւում է, որ 6 տարիների ընթացքում ոստիկանությանը պետբյուջեից, այսինքն՝ հարկատուների հաշվին հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են՝ 34.7 մլրդ դրամից հասնելով 61.7 մլրդ դրամի։ Եւ ի՞նչ արդյունք՝ դատենք յուրաքանչյուրս, կամ էլ եկեք այդ անշնորհակալ գործն էլ թողնենք վիճակագրությանը։ Վերջին տասը տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում հանցագործությունների թիվը նույնպես կրկնապատկվել է՝ 9 հազարից հասնելով 18 հազարի։ Այսինքն՝ ինչպես պարզ է դառնում այս թվերից որքան ոստիկանությանը հատկացվող գումարը մեծանում է հանցագործությունների թիվը ավելանում է, հասարակական կարգի ապահովման մակարդակն էլ՝ իջնում։ Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am